• Գլխավոր
  • Անհատներ
  • Բիզնես
  • Ներդրողներ
  • Մասնաճյուղեր
  • Հետադարձ կապ
FC ONLINE
00421156899-fast-credit-logo-15973964763743.png
  • Գլխավոր
9488-artboard-–-7.png
Մեր առաքելությունը՝

Ապահովել հասարակության ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթի աճ, ձեռքբերել վստահելի, բարեխիղճ և թափանցիկ գործընկերոջ և ֆինանսական խորհրդատուի համբավ և ստեղծել հնարավոր պայմանները բարելավելու, զարգացնելու և արդարացնելու բոլոր շահագրգիռ կողմերի՝ Կազմակերպության, հաճախորդների, գործընկերների, ներդրողների, աշխատակիցների և պետության սպասելիքները։

9493-artboard-–-6-16057006192732.png

Մեր տեսլականը՝

Լինել առաջատարը ֆինանսական համակարգում՝ ընդլայնելով և կատարելագործելով հաճախորդամետ գործունեության բոլոր ասպեկտները։

9494-artboard-–-5.png

Մեր արժեքներն են՝

  Էթիկ վարքագիծ

Կազմակերպությունը գիտակցում է, որ վերջինիս գործողություններն ամեն օր ազդում են մարդկանց կյանքի և բարեկեցության վրա: Կազմակերպությունը հավատում է իր գործողությունների թափանցիկության, բարոյականության, ազնվության և անաչառության մեջ: Այն առկա է հաճախորդների և գործարար գործընկերների հետ հարաբերություններում և այն ամենի մեջ, ինչ Կազմակերպությունն իրականացնում է որպես ֆինանսական կառույց։ Կազմակերպությունը հարգում է մարդու իրավունքներն ու ազատությունները՝ անկախ ռասսայից, ազգությունից, սեռից, սոցիալական դրությունից և իրավական կարգավիճակից:

  Նորարարություն և զարգացում

Կազմակերպությունը գիտակցում է օրեցօր փոխվող միջավայրում հաճախորդների կարիքների շարունակական բացահայտման և ուսումնասիրման անհրաժեշտությունը, այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք մեր հաճախորդների, ներդրողների, գործընկերների և բաժնետերերի կողքին ու մոտ լինելը, որն օգնում է մեզ ստեղծել և մատուցել նորագույն լուծումներ ժամանակակից մոտեցումներով և չափանիշներով, որի կենտրոնում հաճախորդն է և իր շուրջը ձևավորվող էկո համակարգը՝ ի նպաստ բոլոր շահագրգիռ կողմերի կայուն և հարատև զարգացմանը։

  Ուսուցում և մոտիվացիա

Կազմակերպությունը գիտակցում է, որ իր ամենակարևոր ակտիվը Աշխատակիցներն են։ Կազմակերպությունը, իրեն դիրքավորելով որպես «սովորող» և «սովորեցնող» կազմակերպություն,  ձգտում է օգնել և ստեղծել միջավայր, որտեղ Աշխատակիցները կկարողանան իրացնել սեփական ներուժը և հասնել իրենց նպատակներին։ Կազմակերպությունը հարգում է իր աշխատակիցներին և գնահատում վերջիններիս յուրահատուկ ոճը, հմտությունը և փորձը։

Բարձր պրոֆեսիոնալիզմ

Կազմակերպությունը բարեխղճորեն, ժամանակին և արդյունավետորեն իրականացնում է հաճախորդների սպասարկման բոլոր գործարքները: Կազմակերպությանը մշտապես ձգտում է կատարելագործման, նորարարության և անընդհատ նոր միջոցներ ու հնարավորություններ է որոնում՝ իր գործունեության արդյունավետության բարձրացման համար:

  Անվտանգություն

Կազմակերպությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխարգելելու Կազմակերպության բաժնետերերի, Հաճախորդների, գործընկերների, Աշխատակիցների նկատմամբ երրորդ անձանց կողմից ցանկացած հակաօրինական գործողություն՝ Կազմակերպպության հետ հարաբերությունների շրջանակներում: 

   Թիմային մոտեցում 

Հաճախորդների հետ հարաբերություններում Կազմակերպությունը առաջացած խնդրի լուծման նպատակով ցուցաբերում է փոխըմբռնման, վստահության, փոխօգնության հիման վրա, ինչպես նաև միասնական կորպորատիվ ոգով կառուցված թիմային մոտեցում։

   Պատասխանատվություն

Կազմակերպությունը հաճախորդների և գործընկերների առաջ պատասխանատու է ծառայությունների որակյալ և լիարժեք մատուցման, բանկային գաղտնիքի պահպանման, պարտավորությունների պատշաճ կատարման համար: 

  Թափանցիկություն

Կազմակերպությունը մշտապես ձգտում է ապահովել բավարար թափանցիկ գործունեություն Հաճախորդների, բաժնետերերի, գործընկերների, պետական մարմինների, նկատմամբ։

էջը թարմացվել է 04/05/2021, 14։00

ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Մեր պատմությունը
  • Մեր առաքելությունը և տեսլականը
  • Բաժնետերեր
  • Ղեկավարներ
  • Վարչակազմակերպական կառուցվածք
  • Կանոնադրություն
  • Գրանցման վկայական և լիցենզիա
  • Հաշվետվություններ
ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Գործարար վարվելակերպի կանոններ
  • Իրավական ակտեր
  • Ֆինանսական համակարգի հաշտարար
  • Հաճախ տրվող հարցեր
  • Աշխատանք
  • Հայտարարություններ
  • Վաճառվող գույք
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Էլ. հասցե: fastcare@fcc.am

Հասցե։ 0047, ՀՀ, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6

Հեռ: (+374 10) 510 000

Viber։ (+374 43) 510 003

WhatsApp: (+374 43) 510 003

Telegram: (+374 43) 510 003

 

                                  

                            

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հարգելի այցելու Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ

Fast Credit

© 2021 All rights reserved by Fast Credit