Կայքի պայմաններ

Սույն էջում ներկայացված են «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակման պայմաններին:

Կայքում  օգտագործված «Դուք», «Ձեր» արտահայտությունները վերաբերվում են կայքից օգտվող անձանց, իսկ  «Մենք», «Մեր» արտահայտությունները վերաբերվում են Կազմակերպությանը: 

Ֆասթ Կրեդիտի կայքում տեղեկատվությունը հրապարակվում է համաձայն հրապարակման պահին գործող  ՀՀ օրենսդրության և ընկերության ներքին իրավական ակտերի: 

Կայքում հրապարակված տեղեկատվությունը չի հանդիսանում մասնագիտական խորհրդատվություն: Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների և ընկերության հետ իրավահարաբերությունների վերաբերյալ մասնագիտացված  խորհրդատվություն կարող եք ստանալ մեր մասնաճյուղերում համապատասխան մասնագետների կողմից: