Վարկի վճարումներ

Ֆասթ Կրեդիտի նկատմամբ Ձեր վարկային պարտավորությունների գծով վճարումները կարող եք կատարել 

  • կանխիկ վճարումների միջոցով,
  • անկանխիկ վճարումների միջոցով,
  • EasyPay, TelCell վճարային տերմինալների և iDram վճարային համակարգի միջոցով:

Կանխիկ վճարում

Ձեր վարկային պարտավորությունները կարող եք մարել մեր շուրջօրյա գործող մասնաճյուղերում՝ կանխիկ վճարումներ կատարելով օրվա ցանկացած պահին:

Որտեղ՝ Ֆասթ Կրեդիտի բոլոր մասնաճյուղերում, 

Ինչպես՝ Կանխիկ դրամով վճարելով Ֆասթ Կրեդիտի ցանկացած մասնաճյուղի դրամարկղում, 

Երբ՝ օրվա ցանկացած պահին. մեր մասնաճյուղերը աշխատում են շուրջօրյա՝ 7օր/24 ժամ*:

Ուշադրություն

  1. Ֆասթ Կրեդիտում գործում է վճարումների միասնական համակարգ և բոլոր վարկերի գծով Ձեր վճարումները կարող եք կատարել ցանկացած մասնաճյուղում՝ անկախ, թե որ մասնաճյուղից եք ստացել վարկը,  
  2. Եթե Ֆասթ Կրեդիտում ունեք մեկից ավելի վարկեր, ապա վճարում կատարելիս անպայման նշեք Ձեր այն վարկային պայմանագրի համարը, որի գծով վճարում եք կատարում: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Վճարում կատարելիս Ձեր կողմից վարկային պայմանագրի համարը չնշելու կամ Ձեր այլ վարկային պայմանագրի համարը նշելու դեպքում Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հետագա ռիսկերի կամ վնասների համար:
  3. Անկախ տրամադրված վարկի արժույթից՝ բոլոր վարկերի տոկոսագումարների վճարումները ընդունվում են միան ՀՀ դրամով:  

 

Անկանխիկ վճարում

Վճարում կամ փոխանցում կատարելով ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ-ի բանկային հաշվին (բանկային հաշեհամար՝ 16044033441700): 

Որտեղ՝ ՎՏԲ-Հայաստան բանկի ցանկացած մասնաճյուղում, 

Ինչպես՝ Կանխիկ դրամ մուտքագրելով կամ փոխանցում կատարելով Ձեր բանկային հաշվեհամարից Ֆասթ Կրեդիտի հաշվեհամարին (բանկային հաշեհամար՝ 16044033441700):

Երբ՝ ՎՏԲ-Հայաստան բանկի  մասնաճյուղերում հաճախորդների ընդունման և սպասարկման ժամերին,

Ուշադրություն
  1. ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ում Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ-ի հաշվեհամարն է՝ 16044033441700ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՀՀ տարածքում և տարածքից դուրս գտնվող այլ բանկերից փոխանցումներ կատարելիս նախապես ճշտեք փոխանցման սպասարկման վճարի չափը (այդ գումարը գանձվում է  փոխացող բանկի կողմից և չի ներառվում Ձեր վարկային մարումներում) և ժամկետը: 
  2. Ֆասթ Կրեդիտի բանկային հաշվին փոխանցում կատարելիս՝ վճարման նպատակ դաշտում պարտադիր նշեք վարկառուի անուն, ազգանունը և վարկային պայմանագրի համարը,
  3. Փոխանցված վճարման գումարից տույժերն ու տուգանքները (առկայության դեպքում) մարվում են առաջնահերթ,
  4. Մարման ժամանակացույցում նշված գումարից ավել գումար փոխանցելու դեպքում՝ նշեք, թե որ պարտավորության մարմանն ուղղվի այն (մայր գումարի մասնակի մարում կամ ժամանակացույցում նշված հաջորդ ժամանակաշրջանի տոկոսագումարի կամ սպասարկման վճարի (առկայության դեպքում) մարում): ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ Չնշելու դեպքում հավելյալ գումարը կուղղվի մայր գումարի մասնակի մարմանը,
  5. Անկախ տրամադրված վարկի արժույթից՝ բոլոր վարկերի տոկոսագումարների վճարումները ընդունվում են միան ՀՀ դրամով:  

Վճարային համակարգերի միջոցով

Այսուհետ Ֆասթ Կրեդիտի մասնաճյուղերից բացի վարկերի գծով վճարումները հնարավոր է կատարել  նաև EasyPay, TelCell վճարային տերմինալներով և iDram վճարային համակարգերի միջոցով: 

Վճարումները կարող եք կատարել շուրջoրյա՝ 24/7 ռեժիմով:

*Ֆասթ Կրեդիտի բոլոր մասնաճյուղերն աշխատում են շուրջօրյա ռեժիմով (երկուշաբթիից-շաբաթ, ժամը՝ 9:00-18:00), Խորենացի (ամսվա բոլոր օրերին, բացի ամսվա 2-րդ կիրակի օրվանից, ժամը՝ 09:30-18:30) և Գորիս մասնաճյուղերից (շաբաթվա բոլոր օրերին, ժամը՝ 9:00-22:00)