Մարտունիում բացվեց Ֆասթ Կրեդիտի 21-րդ մասնաճյուղը

 

Ֆասթ Կրեդիտը շարունակում է ընդլայնել գործունեության աշխարհագրությունը՝ ավելացնելով ներկայացվածությունը Հայաստանի բնակավայրերում:

Հերթական մասնաճյուղը բացվեց Մարտունի քաղաքում՝ հնարավորություն տալով թե՛ քաղաքի, թե՛ հարակից գյուղերի բնակիչներին օգտվելու ընկերության մատուցած ծառայություններից:

Ի դեպ, Ֆասթ Կրեդիտն աշխատում է օրական 24 ժամ, առանց հանգստյան օրերի՝ է՛լ ավելի հարմարավետ դարձնելով հաճախորդների սպասարկումը:

Փորձառու ընկերությունը, որը հիմնադրվել է 1994 թվականին, առաջարկում է գյուղատնտեսական, առևտրային, ոսկու գրավով, հիփոթեքային, ավտոմեքենայի կամ անշարժ գույքի գրավով սպառողական վարկեր, ինչպես նաև ներգրավում է փոխառություններ իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից և միջազգային կազմակերպություններից։

 

Ֆասթ Կրեդիտի հաճախորդների թիվը հասնում է արդեն 100.000-ի, ինչը խոսում է ընկերության կայուն և վստահելի աշխատանքի մասին: