Ֆասթ Կրեդիտը հասանելի է նաև վճարային տերմինալներում

 

Այսուհետ Ֆասթ Կրեդիտի 20 մասնաճյուղերից բացի վարկերի գծով վճարումները հնարավոր կլինի կատարել  EasyPay, TelCell և iDram վճարային համակարգերի միջոցով: 

Կազմակերպությունը շատ մոտ ապագայում գործարկելու է նաև սեփական վճարային տերմինալների միջոցով վճարում կատարելու համակարգը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ սպասարկել և կառավարել հաճախորդների հոսքը:

Սպասարկման առավելությունների շարքում Կազմակերպությունը  առանձնացնում է՝

- Շուրջօրյա սպասարկում 24/7 ռեժիմով

- Արագություն և հարմարավետություն

- Երկարամյա ներկայություն ֆինանսական շուկայում /սկսած 1994թ/

- Մասնաճյուղային լայն և ընդլայնվող ցանց երկրում /տարեկան 3 նոր մասնաճյուղ/

- և որ առավել հատկանշական է, ինչը թույլ է տալիս այսօրվա սուր մրցակցության պայմաններում պատշաճ կերպով սպասարկել  հաճախորդներին, ինչպես նաև քայլել շուկայի և ժամանակի հրամայականին համընթաց, նույնիսկ 1 քայլ  առաջ կատարել, դա Կազմակերպության կողմից բարձր տեխնոլոգիաների մեջ շարունակական ներդրումն է. Ֆասթ Կրեդիտն այն վարկային կազմակերպություններից է ՀՀ-ում, որն աշխատում է սեփական ծրագրային ապահովմամբ:

Իհարկե այսքանով Կազմակերպությունը  չի սահմանափակվելու  և շարունակելու է բարելավել և ավելացնել սպասարկման պայմաններն ու գործիքակազմը: