Ֆասթ Կրեդիտ ընտանիքում հնգյակ է ծնվել

 

Ֆասթ Կրեդիտ –ի «Էջմիածին» մասնաճյուղի գանձապահ Վարդան Կարապետյանի ընտանիքում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ և 1 տղա:

Հնգյակը լույս աշխարհ է եկել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, մայիսի 03-ին, առավոտյան ժամը 04:00-ին: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում հնգյակ է լույս աշխարհ եկել:

Ֆասթ Կրեդիտի ամբողջ անձնակազմը՝ հանձինս տնօրինության, շնորհավորում է մեր աշխատակցին և մաղթում, որպեսզի բալիկները լինեն առողջ, խաղաղ և ունենան անհոգ մանկություն: