Ավտոմեքենայի գրավով վարկեր առանց լրացուցիչ վճարների

 

Ֆասթ Կրեդիտն առաջարկում է ավտոմեքենայի գրավադրմամբ վարկեր առանց սպասարկման կամ այլ վճարների՝ առավել կարճ ժամանակում: Հոգալով մեր վարկառուների հարմարավետության մասին՝ առաջարկում ենք մատչելի վարկեր՝ 

  • առանց ավտոմեքենայի գնահատման վճարի,
  • առանց որևէ սպասարկման վճարի, միջնորդավճարի կամ այլ վճարի և 
  • առանց ապահովագրության անհրաժեշտության: 

Վարկերը տրամադրվում ենք առավելագույն սեղմ ժամկետներում, քանի որ 

  • գրավադրման համար առաջարկվող ավտոմեքենան գնահատվում է անմիջապես ներկայացման պահին ընկերության մասնագիտացված աշխատակցի կողմից, 
  • վարկի տրամադրման որոշումը կայացվում է 1-ից 5 րոպեի ընթացքում, 
  • վարկը տրամադրվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15 րոպեի ընթացքում: 

Հաշվի առնելով հաճախորդների կողմից ներկայացված առաջարկները՝ ընդլայնվել են նաև գրավադրման համար ընդունելի ավտոմեքենաների սեգմենտը և գրավադրման համար արդեն ընդունվում են ոչ թե մինչև 15, այլ մինչև 20 տարի վաղեմությամբ այլ ոչ ռուսական արտադրության ավտոմեքենաները: Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Հաճախորդների սպասարկման կենտրոնից՝ 010 510 000 հեռախոսահամարով կամ մեր կայքից:  

Ստացեք ավտոմեքենայի գրավով վարկեր նոր, առավել մատչելի ու հարմարավետ պայմաններով՝ խնայելով Ձեր ժամանակը և միջոցները:


Ֆասթ Կրեդիտ բրեդը գործում է հայկական ֆինանսական շուկայում 20 տարի: Ընկերությունը առաջարկում է սպառողական, հիփոթեքային և առևտրային վարկեր, տարադրամի փոխանակում, ապահովագրական պայմանագրերի կնքում, փոխառությունների ընդունում:  2015 թվականի ավարտի դրությամբ Ֆասթ Կրեդիտը սպասարկել է ավելի քան 85,000 հաճախորդի: Ֆասթ Կրեդիտի կողմից առաջարկվող ծառայությունների պայմաններին կարող եք ծանոթանալ Կայքի Ծառայություններ բաժնում, մասնաճյուղերում կամ զանգահարելով 010 510 000: