Աուդիտորական ընկերության ընտրության մրցույթ

 

2016 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է աուդիտորական ընկերության ընտրության հրապարակային մրցույթ: 

Մրցույթին կարող են մասնակցել

  • Նվազագույնը 3 տարի աուդիտորական գործունեություն ծավալող աուդիտորական կազմակերպությունները կամ 
  • Միջազգային ճանաչում ունեցող և եկամտաբերության, կատարված աշխատանքի ու հաճախորդների ծավալի ցուցանիշով լավագույն 10-յակում ընդգրկված աուդիտորական կազմակերպությունները:

Մրցույթին մասնակցության առաջարկի փաթեթում անհրաժեշտ է ներկայացնել՝ 

  • Աուդիտորական գործունեության լիցենզիայի պատճեն, 
  • ՀՀ-ում աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ, 
  • Աուդիտի իրականացման նախագծին մասնակցող աշխատակիցների աշխատանքային փորձի մասին տեղեկություններ և վերջիններիս որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճեն: 

Մրցութի անցկացման և հաղթողի ընտրության գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերի պատճեն ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ, ք. Երևան, Գետառի 4/17 հասցեում գտնվող Նախագծերի կառավարման և մեթոդաբանության բաժին: 

Մրցութի մասնակցության հայտերը ընդունվում են սույն թվականի հոկտեմբերի 20-ից, ժամը՝ 9:00-ից մինչև սույն թվականի նոյեմբերի 4-ը, ժամը՝ 18:00-ն, «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ, ք. Երևան, Գետառի 4/17 հասցեում: 

Մրցութային հայտերը կբացվեն սույն թվականի նոյեմբերի 7-ին և կամփոփվեն սույն թվականի նոյեմբերի 8-ին: 

Մրցութային հայտերի դիտարկման ընթացքում մասնակիցներից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ և (կամ) փաստաթղթեր: 

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ճանաչված մրցույթի արդյունքները կհրապարակվեն կայքում: