Վարկավորման ավելի լայն հնարավորություններ

 

Ֆասթ Կրեդիտը ընդլայնել է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական, առևտրային և հիփոթեքային վարկերի հնարավորությունները՝ բարձրացնելով վարկավորման սահմանաչափը և ընդլայնելով գրավների ընդունելի տարածաշրջանները: Այսուհետ անշարժ գույքի գրավադրմամբ ցանկացած վարկատեսակի դեպքում հաճախորդները կարող են ստանալ վարկ` գրավադրվող գույքի գնահատած արժեքի մինչև 50 %-ի չափով՝ նախկին 30%-ի փոխարեն, ընդ որում անշարժ գույքի գնահատումն իրականացվում է ընկերության հետ համագործակցող մասնագիտացված անձանց կամ ընկերության մասնագիտացված աշխատակիցների կողմից՝ անվճար: 

Ֆասթ Կրեդիտը, իր ծառայությունները առավել հասանելի և հարմարավետ դարձնելու նպատակով, ընդլայնել է ինչպես իր մասնաճյուղերի ցանցը, այնպես էլ ծառայությունների մատուցման ծածկույթը: Այժմ ընկերության չափանիշներով անշարժ գույքի գրավի ընդունելի տարածաշրջանների ընդլայնման միջոցով Ֆասթ Կրեդիտի վարկատեսակները հասանելի կլինեն ոչ միայն ընկերության մասնաճյուղերի հարակից համայնքներում, այլև Հայաստանի Հանրապետության մյուս համայնքներում, և կսպասարկվեն ընկերության՝ Երևանում  և ՀՀ  մարզերում գործող 20 մասնաճյուղերի կողմից: Իր ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով ընկերությունը ակտիվ ընդլայնում է իր մասնաճյուղերի ցանցը՝ ներառելով նոր մարզեր: Միայն 2016 թվականին ընկերության ցանցը համալրվեց 2 նոր մասնաճյուղերով (Աբովյան և Հրազդան), որոնց միջոցով ընկերության ծառայությունները՝ շուրջօրյա ռեժիմով մատչելի են դարձել նաև Կոտայքի մարզի բնակիչներին: 


Ֆասթ Կրեդիտ բրեդը գործում է հայկական ֆինանսական շուկայում 20 տարի: Ընկերությունը առաջարկում է սպառողական, հիփոթեքային և առևտրային վարկեր, տարադրամի փոխանակում, ապահովագրական պայմանագրերի կնքում, փոխառությունների ընդունում:  2015 թվականի ավարտի դրությամբ Ֆասթ Կրեդիտը սպասարկել է ավելի քան 85,000 հաճախորդի: Ֆասթ Կրեդիտի կողմից առաջարկվող ծառայությունների պայմաններին կարող եք ծանոթանալ Կայքի Ծառայություններ բաժնում, մասնաճյուղերում կամ զանգահարելով 010 510 000: