Փոխառություններ

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Փոխառության արժույթ

ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար

Փոխատու

  • Իրավաբանական անձ,
  • Անհատ ձեռնարկատեր, 
  • Միջազգային կազմակերպություն:

Փոխառության ժամկետ

12 ամիս 

ՀՀ դրամով փոխառությունների համար

Փոխառության գումար

Փոխառության անվանական տոկոսադրույք

Սկսած 500,000 ՀՀ դրամից

7.5 %  

ԱՄՆ դոլարով փոխառությունների համար

Փոխառության գումար

Սկսած 1,000 ԱՄՆ դոլարից

Փոխառության անվանական տոկոսադրույք

 7,5 % 

Տոկոսագումարներ

 

  1. Փոխառության դիմաց տոկոսագումարների հաշվարկն իրականացվում է փոխառության գումարի փաստացի մնացորդի նկատմամբ՝ փոխառության փաստացի  տրամադրման օրվանից մինչև ամբողջական վերադարձման օրը:
  1. Բոլոր արժույթներով  ներգրավված փոխառությունների տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով՝ տվյալ պահին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով:

 

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ ՈՒՎԿ ՓԲԸ-Ի ԵՎ ՓՈԽԱՏՈՒԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Իրավաբանական անձանց համար՝

  • Իրավաբանական անձի պետական գրանցման վկայական (բոլոր ներդիրներով) կամ իրավաբանական անձի գրանցումը հավաստող պաշտոնական փաստաթուղթ (վկայական չունենալու դեպքում),
  • Հարկ վճարողի հաշվառման համարը հավաստող փաստաթուղթ (եթե պետական գրանցման վկայականում բացակայում է այդ մասին տեղեկատվությունը), 
  • Իրավաբանական անձի կանոնադրություն,
  • Փոխառությունների տրամադրման և փոխառության սպասարկման ընթացքում Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ գործարքներ իրականացնելու իրավասություն ունեցող անձանց անձը հաստատող փաստաթուղթ: 

 

Անհատ ձեռնարկատերերի համար՝ 

  • Անհատ ձեռնարկատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ,
  • Անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական (բոլոր ներդիրներով) կամ իրավաբանական անձի գրանցումը հավաստող պաշտոնական փաստաթուղթ (վկայական չունենալու դեպքում),
  • Հարկ վճարողի հաշվառման համարը հավաստող փաստաթուղթ (եթե պետական գրանցման վկայականում բացակայում է այդ մասին տեղեկատվությունը):