Հիփոթեքային վարկեր (ձեռքբերում, վերանորոգում և կառուցապատում)

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վարկի արժույթ ԱՄՆ դոլար
Վարկի ժամկետ Առավելագույնը 120 ամիս
Վարկառուի տարիք 18 - 65 տարեկան
Վարկի գումար 200 - 800,000 ԱՄՆ դոլար
Վարկի տոկոսադրույք
1-ին տարբերակ Տարեկան 12%
2-րդ տարբերակ Տարեկան 10%
Վարկի տրամադրման միանվագ վճար* Տրամադրվող վարկի գումարի 1% չափով 
Վարկի սպասարկման ամսական վճար* Վարկի մնացորդի 0.18%
*Գործում է միայն 2-րդ տարբերակին համապատասխան տարեկան 11% տոկոսադրույքով վարկավորման դեպքում
Վարկի նպատակ Անշարժ գույքի ձեռքբերում, վերանորոգում և կառուցապատում
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին հայտնելու ժամկետ  Առավելագույնը 7 աշխատանքային օր
Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ, միանվագ կամ փուլային
Գրավ
  • Ձեռքբերվող, վերանորոգվող կամ կառուցապատվող անշարժ գույք
  • Կազմակերպության հայեցողությամբ որպես լրացուցիչ ապահովման միջոց զուգահեռ կարող է գրավադրվել նաև այլ գույք
Վարկ/գրավ առավելագույն արժեք Առավելագույնը  գույքի լիկվիդային արժեքի 60 %-ի չափով
Գույքի ձեռքբերման կանխավճար մինչև 40%
Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատման Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնելու լիցենզիա ունեցող անկախ գործակալության և/կամ կազմակերպության աշխատակցի կողմից:  

Կազմակերպության աշխատակցի կողմից գրավի գնահատումն իրականացվում է անվճար:

Երաշխավոր (անհրաժեշտության դեպքում) Իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում հետ կնքվում է երաշխավորության պայմանագիր և ով վարկառուի հետ միասին համապարտ պատասխանատվություն է կրում կազմակերպության հանդեպ վարկառուի ունեցած պարտավորությունների (վարկ, հաշվեգրված տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր, տուգանքներ և այլն) կատարման համար:
Վարկի տոկոսների և սպասարկման վճարների (առկայության դեպքում) հաշվարկման եղանակ Վարկի աշխատող (ոչ ժամկետանց) մնացորդի նկատմամբ
Վարկի վաղաժամկետ մարման տույժ Չի գանձվում
Վարկի մայր գումարի, տոկոսների և սպասարկման վճարների (առկայության դեպքում) մարումներ Ամսական
Մարումների ձև
  • Մայր գումար ու տոկոս՝ հավասարաչափ (անուիտետային),
  • Սպասարկման վճար՝ նվազող (առկայության դեպքում):
Ժամկետանց մայր գումարի տույժ 0,1 % օրական
Ժամկետանց տոկոսագումարի տույժ 0,2 % օրական
Ժամկետանց սպասարկման վճարի տույժ* 0,2 % օրական
Վարկի դրական որոշման և մերժման գործոն Վարկերը տրամադրվում են այն հաճախորդներին, ովքեր հայտի ներկայացման օրվա դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեն և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում չի գերազանցել 60 օրը
Գրավի արժեքի արժեզրկման դեպքում վարկառուի կողմից մեկ ամսվա ընթացքում լրացուցիչ գույք չգրավադնելու դեպքում տուգանք Վարկի մնացորդի 5 %-ի չափով, միանվագ
Վարկի տրամադրման վայր
Երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ*

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ 

  • Անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք՝ 10,000 -22,000 ՀՀ դրամ,
  • Գրավի պետական գրանցման վճար՝ 26,000 ՀՀ դրամ, 

 Նոտարական գրասենյակ 

  • Գրավի պայմանագրի նոտարական վավերացում՝ 16,000 - 20,000 ՀՀ դրամ:

*Երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների նշված վճարների չափերը կարող են փոխվել երրորդ անձանց կողմից:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Փաստաթղթի անվանում Ներկայացման փուլ Փաստաթղթի
1

Հաճախորդի և ընտանիքի անդամների

  • անձը հաստատող փաստաթուղթ 
  • սոց. քարտերի (սոց. քարտի բացակայության դեպքում համապատասխան տեղեկանք) պատճենները` բնօրինակների հետ միասին
Վարկային հայտի ուսումնասիրման փուլ Բնօրինակ
2 Գրավատուի անձնագրի և սոց. քարտի պատճենները Վարկային հայտի ուսումնասիրման փուլ Բնօրինակ
3 Հաճախորդի ամուսնության (ամուսնալուծության) վկայականի պատճենը Վարկային հայտի ուսումնասիրման փուլ Բնօրինակ
4 Անշարժ գույքի սեփականության վկայականը  և սեփականության հիմքերը Վարկային հայտի ուսումնասիրման փուլ  Բնօրինակ
5 Միասնական տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ Վարկի տրամադրման փուլ Բնօրինակ
6 Անշարժ գույքի գնահատման հաշվետվություն (տեղեկանք, ակտ) Վարկի տրամադրման փուլ Բնօրինակ
7 Եկամուտները հիմնավորող փաստաթղթեր (աշխատավարձ, թոշակ, դիվիդենտ, տրանսֆերտ, վարձավճար և այլն)՝ ըստ անհրաժեշտության Վարկի տրամադրման փուլ Բնօրինակ/Պատճեն
8 Փաստացի բնակության վայրի և ընտանիքի կազի մասին տեղեկանք՝ ըստ անհրաժեշտության Վարկի տրամադրման փուլ Բնօրինակ
9 Այլ փաստաթղթեր`ըստ վարկային մասնագետի կամ որոշում կայացնող մարմնի պահանջի Վարկի տրամադրման փուլ -

Զգուշացում

  • ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԸ, ՏՈՒՅԺԵՐԸ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ)  ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԳԱՆՁՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԴՐԱՄՈՎ՝ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՎՅԱԼ ՕՐՎԱ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿՈՒՐՍՈՎ, ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
  • ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ 
  • ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:

Ուշադրությո՛ւն

  • Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե  որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում`8/01: