Առևտրային վարկեր

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Վարկի արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Վարկի ժամկետ Առավելագույնը 120 ամիս ԱՄՆ դոլարի դեպքում
Առավելագույնը 60 ամիս ՀՀ դրամի դեպքում
Վարկի արտոնյալ ժամկետ  Մինչև 6 ամիս
Վարկառուի տարիք 18 - 65 տարեկան
Վարկի գումար

Սկսած 50,000 ՀՀ դրամից կամ 200 ԱՄՆ դոլարից

Մինչև ՀՀ օրենքով սահմանված մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափի նորմատիվով թույլատրելի սահմանաչափ:

Վարկի տոկոսադրույք
ՀՀ դրամով 
Տարեկան տոկոսադրույք  18% 
ԱՄՆ դոլարով 
1-ին տարբերակ Տարեկան 12 %
2-րդ տարբերակ Տարեկան 10%
Վարկի տրամադրման միանվագ վճար* Տրամադրվող վարկի գումարի 0.8% չափով 
Վարկի սպասարկման ամսական վճար* Վարկի մնացորդի 0.15%
*Գործում է միայն 2-րդ տարբերակին համապատասխան տարեկան 10%-ի դեպքում
Վարկի նպատակ Ձեռնարկատիրական գործունեության կամ գյուղատնտեսության զարգացում, ընդլայնում
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին հայտնելու ժամկետ  Առավելագույնը 7 աշխատանքային օր
Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ, միանվագ կամ փուլային
Գրավ Անշարժ գույք
Վարկ/գրավ առավելագույն արժեք Առավելագույնը գույքի լիկվիդային արժեքի 60%-ի չափով
Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատման «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնելու լիցենզիա ունեցող անկախ գործակալության և/կամ Կազմակերպության աշխատակցի կողմից:  

Կազմակերպության աշխատակցի կողմից գրավի գնահատումն իրականացվում է անվճար:

Երաշխավոր (անհրաժեշտության դեպքում) Իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում հետ կնքվում է երաշխավորության պայմանագիր և ով վարկառուի հետ միասին համապարտ պատասխանատվություն է կրում կազմակերպության հանդեպ վարկառուի ունեցած պարտավորությունների (վարկ, հաշվեգրված տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր, տուգանքներ և այլն) կատարման համար:
Վարկի տոկոսների և սպասարկման վճարների (առկայության դեպքում) հաշվարկման եղանակ Վարկի աշխատող (ոչ ժամկետանց) մնացորդի նկատմամբ
Վարկի վաղաժամկետ մարման տույժ Չի գանձվում
Վարկի մայր գումարիտոկոսների և սպասարկման վճարների (առկայության դեպքում) մարումներ Ամսական
Մարումների ձև
  • Մայր գումար ու տոկոս՝ հավասարաչափ (անուիտետ)
  • Ապասարկման վճար՝ նվազող (առկայության դեպքում)*
Ժամկետանց մայր գումարի տույժ 0,1 % օրական
Ժամկետանց տոկոսի տույժ 0,2 % օրական
Ժամկետանց սպասարկման վճարի տույժ 0,2 % օրական
Վարկի դրական որոշման և մերժման գործոն Վարկերը տրամադրվում են այն հաճախորդներին, ովքեր հայտի ներկայացման օրվա դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեն և ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը հայտի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում չի գերազանցել 60 օրը
Գրավի արժեքի արժեզրկման դեպքում վարկառուի կողմից մեկ ամսվա ընթացքում լրացուցիչ գույք չգրավադնելու դեպքում տուգանք Վարկի մնացորդի 5 %-ի չափով, միանվագ
Վարկի տրամադրման վայր
Երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների վճարներ**

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ 

  • Անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք՝ 10,000 -22,000 ՀՀ դրամ,
  • Գրավի պետական գրանցման վճար՝ 26,000 ՀՀ դրամ, 

 Նոտարական գրասենյակ 

  • Գրավի պայմանագրի նոտարական վավերացում՝ 16,000 - 20,000 ՀՀ դրամ:

*Գործում է միայն 2-րդ տարբերակին համապատասխան տարեկան 11% տոկոսադրույքով վարկավորման դեպքում:

**Երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների նշված վճարների չափերը կարող են փոխվել երրորդ անձանց կողմից:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Հ/Հ

Փաստաթղթի անվանումը

Նախնական փաստաթղթեր

1

Ընդհանուր ժողովի որոշում (արձանագրություն)` վարկ ստանալու վերաբերյալ, որտեղ նշվում է պահանջվող գումարը (սահմանաչափը), արժույթը, ժամկետը, ընդունելի տոկոսադրույքը, վարկի նպատակը, վերադարձելիության ապահովման միջոցը (գրավի առարկան)

2

Կանոնադրության, պետական ռեգիստրի կողմից տրված վկայական` ներդիրների պատճենները, ՀՎՀՀ

3

Ֆիզիկական անձ հանդիսացող մասնակիցների և տնօրենի անձնագրերի և սոց. քարտերի պատճենները, իրավաբանական անձ հանդիսացող մասնակիցների կանոնադրությունը, պետական ռեգիստրի վկայականը (ներդիրներով)

4

Հաճախորդի կողմից օրենքով սահմանված կարգով լիցենզավորված գործունեության ծավալման դեպքում համապատասխան լիցենզիա և շինարարության թույլտվություն (հաստատված նախագիծ, նախագծա-նախահաշվային փաստաթղթեր), շրջակա միջավայրի վրա գործունեության ազդեցության փորձաքննության եզրակացություն՝ տրված համապատասխան մարմինների կողմից

6

Անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճեն, գրավատուի լինելու դեպքում ամուսնության վկայականի պատճեն, այն դեպքերում երբ ամուսնալուծված և/կամ ամուրի (ամուսինը մահացած է) ապա համապատասխանաբար ամուսնալուծության և մահվան վկայականի պատճենները, սեփականության հիմքեր

7

Շարժական գույքի գրավադրման դեպքում՝ տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը, սեփականության վկայականը, ինչպես նաև այլ իրավունքներ հաստատող փաստաթղթերի պատճենները

  
8

Անհրաժեշտության դեպքում այլ բանկերում հաճախորդի հաշիվների շրջանառության քաղվածքներ, տեղեկանքներ, վարձակալության պայմանագրեր, գործընկերների հետ կնքված պայմանագրեր, մաքսազերծման փաստաթղթեր, հաշիվ-ապրանքագրեր, գրառումներ և այլն:

9

Տեղեկանք ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային հարկային տեսչության կողմից պետ. բյուջեի նկատմամբ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին

  

10

Հաճախորդի նախորդ ժամանակաշրջանի շահութահարկի հաշվետվությունը՝ հաստատված հարկային մարմնի կողմից

  

11

Բաց Բաժնետիրական Ընկերության դեպքում՝ ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիա ԻԿԿ-ի կողմից տրված, Փակ Բաժնետիրական Ընկերության համար՝ բաժնետերերի ռեեստր վարողի մարմնի կողմից տրված, Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության դեպքում տեղեկանք՝ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային բաժնի կողմից  տրված կանոնադրության վերջին փոփոխությունների մասին տեղեկատվություն և ով է հանդիսանում տնօրենը

  

12

Գրավի առարկայի գնահատման հաշվետվությունը (տեղեկանքը)

  

13

Տեղեկանք գրավի առարկայի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ

  

14

Այլ փաստաթղթեր` վարկային մասնագետի պահանջով

  

Զգուշացում

  • ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԸ, ՏՈՒՅԺԵՐԸ, ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ)  ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԳԱՆՁՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԴՐԱՄՈՎ՝ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՎՅԱԼ ՕՐՎԱ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿՈՒՐՍՈՎ, ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՐԱ:
  • ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ 
  • ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ, ԻՍԿ ԴՐԱ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ՆԱԵՎ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ ԵՎ ԻՐԱՑՎԵԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ, ԻՆՉՊԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:

Ուշադրությո՛ւն

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԸ ՑՈւՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈւՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈւՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈւ ԴԵՊՔՈւՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈւՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈւՄ`8/01: