Խմբային երաշխավորություններով ապահովված վարկեր

Խմբային երաշխավորություններով ապահովված վարկերի տրամադրումը  ժամանակավորապես դադարեցված է:

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

6, 9,12, 18 և 24 ամիս

  • 18 ամիս ժամկետով  տրամադրվում են 500,000 ՀՀ դրամը գերազանցող վարկեր,
  • 24 ամիս  ժամկետով  տրամադրվում են 1,000,000 ՀՀ դրամը գերազանցող վարկեր, 
  • նշված ժամկետներից միջինում 10 - 20 օր ավելի` ամսվա 1 -10-ը և 20 - 31-ը տրամադրվող վարկերի համար

Վարկի տարեկան տոկոսադրույք

24 %

Տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի փաստացի (ոչ ժամկետանց) մնացորդ գումարի նկատմամբ

Վարկառուներ

  • Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող 18 - 65 տարեկան ֆիզիկական անձիք
  • Իրավաբանական անձիք
  • 18 - 65 տարեկան անհատ ձեռնարկատերեր

Վարկի գումար

90,000 - 1,530,000 ՀՀ դրամ

  • Առաջին անգամ տրամադրվող վարկի առավելագույն գումարը` 360,000 ՀՀ դրամ,*
  • Երկրորդ անգամ տրամադրվող վարկի առավելագույն գումարը` 540,000 ՀՀ դրամ,** 
  • Երրորդ անգամ տրամադրվող վարկի գումարը չի կարող գերազանցել 810,000 ՀՀ դրամը
  • Չորրորդ անգամ տրամադրվող վարկի առավելագույն գումարը` 1,530,000 ՀՀ դրամ,

*բացառությամբ այն հաճախորդների, ովքեր նմանատիպ միկրովարկեր տրամադրող կազմակերպություններից ստացել են նշված գումարից ավելի մեծ գումար և ունեն դրական կամ չեզոք վարկային պատմություն, 

** երկրորդ անգամ վարկ տրամադրելու դեպքում գումարի աճը կարող է կազմել առավելագույնը 50%` հաշվարկված առաջին անգամ տրամադրվող վարկի հնարավոր առավելագույն գումարի` 360 000 ՀՀ դրամի նկատմամբ

Վարկի տրամադրման եղանակ

  Կանխիկ, միանվագ կամ փուլային

Ա վարկատեսակ Բ վարկատեսակ

Վարկի սպասարկման տարեկան վճար

  • 5 % միանվագ` մինչև 500,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում
  • 4,5 % միանվագ` 500,000 ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում ` ընդ որում 18 ամիս մարման ժամկետով վարկերի դեպքում երկրորդ տարվա համար գանձվում է նաև 3 % միանվագ սպասարկման վճար, իսկ 24 ամիս մարման ժամկետովների համար` 4 % միանվագ վճար

Չկա

Հաշվարկվում է տրամադրված վարկի գումարի նկատմամբ և գանձվում է վարկի տրամադրման պահին առաջին տարվա համար

Վարկի ընթացիկ սպասարկման ամսական վճարը

Չկա

  • 0,5 % ամսական` մինչև 500,000 ՀՀ դրամ վարկերի համար
  • 0,45 % ամսական` 500,000 ՀՀ դրամը գերազանցող վարկերի համար

Հաշվարկվում է տրամադրվող վարկի գումարի նկատմամբ և գանձվում ամսական կտրվածքով

Տրամադրող մասնաճյուղեր

ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ) ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՏԱՐԵԼ ՆԱԵՎ ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ: 

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին այդ մասին տեղեկացնելու ժամկետ

 1 - 2 աշխատանքային օր 

Վարկի տրամադրման ժամկետ

 

Վարկը տրամադրվում է հաճախորդի կողմից վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում

Վարկի մայր գումարի և տոկոսների մարումներ

  • Վարկի հիմնական գումարը մարվում է ամսական հավասարաչափ վճարումներով,
  • Գործարարության տեսակից կախված հնարավոր է 3, 6 և 9 ամիս դադարի շրջան: Վերջինս հաշվարկվում է վարկի տրամադրման ամսից սկսած: 9 ամիս դադարի շրջանը կարող է տրամադրվել միայն 18 և 24 ամիս մարման ժամկետով տրամադրվող վարկերին,
  • Տոկոսագումարը վճարվում է յուրաքանչյուր ամիս
  • Վարկի վաղաժամկետ մարման օրը ներառող ամսվա համար գանձվում է մինչև վաղաժամկետ մարման օրը հաշվեգրված տոկոսագումարը

Վարկի ապահովվածություն

  • Խմբային երաշխավորություններ
  • Կազմակերպության պահանջով նաև այլ երաշխավոր(ներ)` ապահովված աշխատավարձով, ով չպետք է լինի ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ ՈՒՎԿ ՓԲԸ-ի խմբային երաշխավորությամբ ապահովված վարկերի Խմբի անդամ և/կամ ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ ՈՒՎԿ ՓԲԸ-ի վարկառու
Տույժեր

Վարկի վաղաժամկետ տույժ/տուգանք 

  • Չկա

 Վարկի Ժամկետանց գումարների դեպքում` 

  • 1,5 %, հաշվարկվում է մարման ժամանակացույցով սահմանված տվյալ ամսվա վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի (ներառյալ վարկի գումար, տոկոսագումար, սպասարկման վճար` առկայության դեպքում) նկատմամբ` յուրաքանչյուր ուշացած օրացուցային օրվա համար: Տույժերի հաշվարկն սկսվում է մարման ժամանակացույցով սահմանված յուրաքանչյուր մարման կետանցման օրվանից և դադարում է 50-րդ օրը ներառյալ: Ընդ որում 50 օրը ներառող 2-րդ կետանցված մարումից հետո 1-ին կետանցված ամսվա պարտավորությունների ամբողջական մարման դեպքում 50 օրերի հաշվարկի սկիզբ է համարվում 2-րդ մարման կետանցման օրը:

Վարկ տրամադրելու դրական գործոններ 

Վարկը կարող է տրամադրվել, եթե հաճախորդը  

  • չունի ժամկետանց պարտավորություններ, 
  • ունի դրական կամ չեզոք վարկային պատմություն, 
  • հաճախորդը և/կամ նրա գործունեությունը համապատասխանում են սույն վարկի պայմաններով սահմանված չափանիշներին: 

Վարկի մերժման գործոններ

Վարկը կարող է մերժվել, եթե հաճախորդը  

  • ունի ժամկետանց պարտավորություններ, 
  • ունի բացասական վարկային պատմություն, 
  • հաճախորդը և/կամ նրա գործունեությունը չեն համապատասխանում սույն վարկի պայմաններով սահմանված չափանիշներին, 
  • առկա են այնպիսի հանգամանանքեր, որոնք կարող են խոչընդոտել հաճախորդին կատարել իր վարկային պարտավորությունները: 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 

ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ: 
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք 

 

  • Ա վարկատեսակի դեպքում՝ 26,7-41,1%
  • Բ վարկատեսակի դեպքում՝ 34,5-41,2%

 

Օրինակ՝ 


Ա կատեգորիա

Վարկի գումար՝ 360,000 ՀՀ դրամ, 
Վարկի սպասարկման տարեկան վճար՝ վարկի գումարի 5% չափով (43,081ՀՀ  դրամ), 
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 24%, 
Վարկի տրամադրման ամսաթիվ՝ 12.02.2016թ. 
Վարկի մարման ամսաթիվ՝ 10.02.2017թ. 
Արտոնյալ ժամանակաշրջան (մայր գումար)՝ առաջին 6 ամիս, 
Մարումներ (անհավասարաչափ)՝ 

  • Արտոնյալ ժամանակաշրջանում՝ 6,627 -8,284 ՀՀ դրամ, 
  • Ոչ արտոնյալ ժամանակաշրջանում՝ 61,104-66,627 ՀՀ դրամ (կախված օրերի քանակից),

Ընդհանուր վճարում՝ 446,212 ՀՀ դրամ, 

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 36,14 % 


Բ կատեգորիա

Վարկի գումար՝ 360,000 ՀՀ դրամ, 
Վարկի սպասարկման ամսական վճար՝ 0.5 %,
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 24%, 
Վարկի տրամադրման ամսաթիվ՝ 24.11.2015թ. 
Վարկի մարման ամսաթիվ՝ 10.12.2016թ. 
Արտոնյալ ժամանակաշրջան (մայր գումար)՝ 2016 թ. առաջին եռամսյակ, 
Մարումներ (անհավասարաչափ)՝ 

  • Արտոնյալ ժամանակաշրջանում՝ 8,427 -12,688 ՀՀ դրամ, 
  • Ոչ արտոնյալ ժամանակաշրջանում՝ 42,536-48,832 ՀՀ դրամ (կախված օրերի քանակից),
Ընդհանուր վճարում՝ 443,487 ՀՀ դրամ, 

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 37,055 % 

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝

  • ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ) ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
  • ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ  ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: 
  • ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐԱՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ՝ ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ: 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ (սպասարկման վճար՝ ամսական)

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ (սպասարկման վճար՝ տարեկան)

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Ֆիզիկական անձանց կողմից գյուղատնտեսական վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Հ/Հ

Փաստաթղթի անվանումը

Նախնական փաստաթղթեր

1

Հաճախորդի անձնագրի և սոց. քարտի (առկայության դեպքում) պատճենները և բնօրինակները

2

Գյուղատնտեսական գործարարության հետ առնչվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (առկայության դեպքում) 

3

Գյուղատնտեսական տեխնիկայի գրանցման վկայագիր (առկայության դեպքում) 

4

Գործարարության մեջ ընդգրկված գյուղատնտեսական գույքի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում)

5

Անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանք՝ ըստ անհրաժեշտության 

  

 

Անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից գյուղատնտեսական վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Հ/Հ

Փաստաթղթի անվանումը

Նախնական փաստաթղթեր

1

Հաճախորդի անձնագրի, պետ. ռեգիստրի, ՀՎՎՀ-ի և սոցիալական ապահովության քարտի (առկայության դեպքում) պատճենները և բնօրինակները

2

Հաճախորդի կողմից օրենքով սահմանված կարգով լիցենզավորված գործունեության ծավալման դեպքում համապատասխան լիցենզիա

3

Տեղեկանք ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային հարկային տեսչության կողմից պետ. բյուջեի նկատմամբ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների մասին

4

Անհրաժեշտության դեպքում այլ բանկերում հաճախորդի հաշիվների շրջանառության քաղվածքներ, տեղեկանքներ, վարձակալության պայմանագրեր, գործընկերների հետ կնքված պայմանագրեր, մաքսազերծման փաստաթղթեր, հաշիվ-ապրանքագրեր, գրառումներ և այլն:

5

Ֆինանսական հաշվետվություններ, նախորդ ժամանակաշրջանի շահութահարկի հաշվետվությունը՝ հաստատված հարկային մարմնի կողմից: