+30% ոսկու գրավով գյուղատնտեսական վարկեր (ԱՄՆ դոլար)

Վարկի նպատակ Գյուղատնտեսական
Վարկառու 23-60 տարեկան ՀՀ քաղաքացիներ
Վարկի արժույթ ՀՀ Դրամ
Վարկի ժամկետ 12-24 ամիս
Մարման եղանակ Անուիտետային
Վարկի տոկոսադրույք/տարեկան/ 12%
Վարկի գումար 80-1600 ԱՄՆ դոլար
Վարկի սպասարկման վճար Չի պահանջվում
Վարկ/Գրավ առավելագույն արժեք Գրավի գնահատված արժեքի առավելագույնը 130%-ի չափով, ընդ որում վարկավորման պահին մեկ փոխատուին սույն սակագներով տրամադրված վարկերի (այդ թվում արտարժույթային) և նոր տրամադրվող վարկրի գումարի համախառն մնացորդը չպետք է գերազանցի 800,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:
Երաշխավորություն անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել
Գրավի առարկա

Թանկարժեք իրեր, այդ թվում` ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, մետաղադրամներ և հուշադրամներ, թանկարժեք իրեր, զարդեր (այդ թվում` թանկարժեք քարերով) կամ դրանց ջարդոն։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

Զարդերի գեղարվեստական արժեքը, դրանց վրայի թանկարժեք (բացառությամբ` ադամանդների), կիսաթանկարժեք քարերի, ինչպես նաև մեխանիզմների և ոչ ոսկյա մասերի քաշը չեն գնահատվում ու գնահատման արժեքի մեջ հաշվի չեն առնվում:

Վարկի վաղաժամկետ մարման տույժ

Չի գանձվում*

*Բացառությամբ՝  մինչև 200 ԱՄՆ դոլար  Վարկը ստանալուց մինչև 10 օրվա ընթացքում մարելու դեպքում գանձվում է առաջին 10 օրերի համապատասխան տոկոսները

Ժամկետանց մայր գումարի տույժ

/տարեկան/

Օրական 0.1%
Ժամկետանց տոկոսագումարի տույժ Օրական 0.1%
Տուգանքներ Պայմանագրային պարտավորությունները չկատարման հիքով գրավի առարկայի փաստացի իրացումից կարող է կիրառվել միանվագ տուգանք՝ Վարկի գումարի 15%-ի չափով, որը սակայն չի կարող գերազանցել Գրավի առարկայի փաստացի իրացման գումարի և վարկի գծով ընդհանուր պարտքի գումարի տարբերությունը:
Փաստացի տոկոսադրույք 12.69%-12.70%

Գրավի գնահատված արժեքի առավելագույնը 130%-ի չափով վարկավորման նպատակով հաճախորդը պետք է միաժամանակ բավարարի հետևյալ նվազագույն բահանջներին.

  1. Անհրաժեշտ է երբևէ վարկավորված լինի առնվազն պահանջվող գումարի չափով
  2. Վերջին երկու տարում.
  • Գործող կամ մարված վարկերի գործողության տևողությունը դիմելու պահին >= 9 ամիս
  • Ժամկետանց օրերի հանրագումարը դիմելու պահին = 0 օր

      3. Երբևիցե դասակարգված չի եղել «Կասկածելի« կամ «Անհուսալի» դասերով

Ծանոթություն

1.   Գրավը գնահատվում է համաձայն ոսկու գնահատման սանդղակի:

2.   Վարկի տոկոսները հաշվարկվում են վարկի աշխատող (ոչ ժամկետանց) մնացորդի նկատմամբ:

3.  Վարկը տրամադրվում է կանխիկ, միանվագ եղանակով:

4. Անհրաժեշտ փաստաթղթեր՝

2.1.Գյուղական վայրում գրանցված լինելու դեպքում՝

ü  Անձը հաստատող փաստաթուղթ

2.2.  Գյուղական վայրում գրանցված չլինելու դեպքում՝

ü  Համապատասխան մարմնի կողմից (համայնք) գյուղական վայրում փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանք կամ

ü Գյուղատնտեսական նշանակության գույքի (հող, շինություն, տեխնիկա, տրանսպորտ), սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման վկայագիր, վկայական կամ այլ փաստաթուղթ կամ

ü  Համապատասխան մարմնի կողմից (համայնք) տրված տնտեսությունում անասունների գլխաքանակի վերաբերյալ տեղեկանք կամ

ü  Համապատասխան մարմնի կողմից (համայնք) տրված գյուղատնտեսությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանք:

5.  Վարկը տրամադրվում է Կազմակերպության բոլոր մասնաճյուղերում:

6.  Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններն են՝

ü  Վարկառուի և Գրավի համապատասխանությունը սույն փաստաթղթով սահմանված պահանջներին:

7.  Վարկի մերժման գործոններն են՝

ü  Վարկառուի և/կամ Գրավի անհամապատասխանությունը սույն փաստաթղթով սահմանված պահանջներին:

8.  Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում, Հաճախորդին տեղեկացում և տրամադրում՝ 1-5 րոպե: Կախված   

    թանկարժեք քարերի քանակից՝ կարող է այլ ժամկետ ունենալ:

9.  Վարկի մարման նպատակով մուտքագրված ցանկացած գումար որպես կանոն Կազմակերպության կողմից ուղղվում է մուտքագրման պահին առկա՝ Հաճախորդի կողմից Կազմակերպությանը Վարկային պայմանագրի ուժով վճարման ենթակա գումարների, այդ թվում՝ սպասարկման վճարների, տույժերի, տոկոսների, Վարկի գումարի մարմանը: Կազմակերպությունն իրավունք ունի Հաճախորդի հետ կնքվող պայմանագրում վճարման ենթակա գումարների այլ հերթականություն սահմանել:

10.ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԻՍԿ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ/ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ: ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼԻՍ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:

11.  Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

12.  Արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսագումարների (առկայության դեպքում նաև սպասարկման վճարը, տույժերը, տուգանքները) ՀՀ օրենքի համաձայն գանձվում են ՀՀ դրամով՝ ՀՀ ԿԲ կողմից սահմանված տվյալ օրվա հաշվարկային փոխարժեքով:

13.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ (www.fastcredit.am) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԷՋՈՒՄ:

14.Կազմակերպությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ներքին իրավական ակտերի:

Վարկի փաստացի տոկոսադրույքի հաշվարկման ներկայացուցչական օրինակ՝ 

Վարկի գումար՝ 1,000 ԱՄՆ դոլար

Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 12%

Ժամկետ՝ 24 ամիս

Սպասարկման վճար՝ չի սահմանվում

Մարման եղանակ՝ անուիտետային

Վարկի տրամադրման ամսաթիվ՝ 17.06.2017

Վարկի մարման ամսաթիվ՝ 17.06.2019

Ամսական մարումների չափ՝ 47.07 ԱՄՆ դոլար

Տարեկան փաստացի տոկոսադրույքի չափ՝ 12.67%

ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ 

Ձևաթուղթ - Լիազորագիր ոսկու վերադարձի