Վարկի արժույթ ՀՀ դրամ
Վարկառու
  • Ֆիզիկական անձ
  • ԱՁ 
  • Իրավաբանական անձ
Վարկավորվող գումարի նվազագույն և առավելագույն սահմանաչափեր    200,000 - 50,000,000 ՀՀ դրամ
Վարկի նպատակ Հավելված 1 ֆինանսավորման նպատակներ
Վարկի տրամադրման ժամկետներ Ընթացիկ ներդրումների համար
մինչև  5,000,000  ՀՀ դրամ՝     3-24 ամիս            
5,000,000  ՀՀ դրամից ավել՝    3-36 ամիս
Կապիտալ ներդրումների համար 3-60 ամիս
Խառը նպատակների համար (կապիտալ+ընթացիկ) 3-60 ամիս
Մայր գումարի վճարման արտոնյալ ժամկետ  ճկուն, կախված գործունեության տեսակից և վարկի նպատակից
Տարեկան տոկոսադրույքներ 18%
Վարկի գումարի տրամադրման եղանակ Կանխիկ, անկանխիկ, միանվագ 
Մարումների ձև
Անուիտետային, դիֆերենցիալ կամ մասնավոր վճարումներ
Ապահովման միջոց
200,000-500,000
  1. Առնվազն 2 ֆիզիկական անձանց կամ ԱՁ-ների երաշխավորություններով:
  2. Երաշխավորներից առնվազն մեկը կամ պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով:
500,000-1,000,000
  1. Առնվազն 3 ֆիզիկական անձանց կամ ԱՁ-ների երաշխավորություններով:
  2. Երաշխավորներից առնվազն երկուսը կամ պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով:
200,000-1,500,000
  1. Անշարժ գույքի գրավ և առնվազն 2 ֆիզիկական անձանց  կամ ԱՁ-ների երաշխավորություններ,
  2. Երաշխավորները պետք է հանդիսանա անշարժ գույքի սեփականատեր կամ ապահովված լինի գրանցված աշխատավարձով:
1,000,000-50,000,000
  1. Անշարժ գույք (շինություն) և/կամ տրանսպորտային միջոց, գյուղտեխնիկա (Հավելված 2)
  2. Վարկային Կոմիտեի որոշմամբ կարող են նախատեսվել նաև այլ ապահովման միջոցներ:
Վարկառուի և երաշխավորի տարիք 18-65 տարեկան
Վարկային հայտի դիտարկման նվազագույն պահանջներ
  1. Վարկառուն վարկի տրամադրման պահին չպետք է ունենա ժամկետանց վարկային պարտավորություններ: 
  2. Վերջին մեկ տարում ունեցած ժամկետանց պարտավորությունների օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
  3. Ֆիզիկական անձ վարկառուն պետք է հանդիսանա Անշարժ գույքի սեփականատեր:
Հաստատման ժամկետ 1-4* օր
*Կախված գործունեության տեսակի առանձնահատկությունից և ծավալից նշված ժամկետը կարող է փոխվել
Վարկի տրամադրման վայր 
Վարկը հաստատող մարմին Վարկային կոմիտե (համաձայն վարկային Կոմիտեի գործունենության Կանոնակարգի)
Տուգանք  Գումարի ոչ       նպատակային օգտագործման դեպքում              
    50,000 ՀՀ դրամ
5 օր անընդմեջ ժամկետանցության դեպքում 1%-ի չափով՝ վարկի մնացորդի նկատմամբ, սակայն ոչ ավել քան 50,000 դրամ
Ժամկետանց տոկոսի տույժ Օրական  0.2%
Ժամկետանց մայր գումարի տույժ Օրական  0.1%

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ (ԳՐԱՎՈՎ) 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ (ԱՌԱՆՑ ԳՐԱՎ) 

 

«Վարկ հարաբերած գրավի արժեք» առավելագույն ցուցանիշը (%) Գույքի լիկվիդային արժեքի 60%  չափով
Գրավի գնահատում

Գրավը ենթակա է գնահատմանկազմակերպության աշխատակցի կողմից:

 Գրավի գնահատումն իրականացվում է անվճար:


Հավելված 1՝ Ֆինանսավորման     նպատակներ   
Կապիտալ ծախսեր (Ներդրումային նպատակներով)
  • Արտադրական ակտիվների, ինչպես օրինակ հող, շինություններ, սարքավորումներ, մեքենասարքավորումներ, մեքենաներ, ինչպես նաև հիմնական բիզնես գործունեության մեջ օգտագործվող գործիքների ձեռքբերում (ներառյալ տեղափոխումն ու տեղադրումը), բարելավում, կապիտալ վերանորոգում կամ երկարաժամկետ վարձակալություն,
  • Կենսաբանական ակտիվների, ներառյալ` մրգատու ծառեր, խաղողի թփեր, անասուններ (որոնք նախատեսված են վերարտադրության համար, այլ ոչ միանգամից վերավաճառման կամ մորթման), ձեռքբերում (ներառյալ տեղափոխումը կամ տնկումը) կամ երկարաժամկետ վարձակալություն,
  • Շահառուի հիմնական բիզնես գործունեության հետ սերտորեն կապված այլ ակտիվների ձեռքբերում կամ վարձակալություն, որոնք նշված են Կազմակերպությունների Հաշվային Պլանի (ՀՀ կառավարության 17.04.2012թ-ի թիվ 353-Ն որոշում) 11-12 բաժիններում (ոչ ընթացիկ ակտիվներ)։
Գործառնական ծախսեր (Ընթացիկ գործունեության ֆինանսավորման նպատակով)
  • Հիմնական բիզնես գործունեության մեջ օգտագործման նպատակով նյութերի և պարագաների ձեռքբերում` ներառյալ սերմեր, տնկիներ, վառելիք, թունաքիմիկատներ,
  • Հիմնական բիզնես գործունեության մեջ օգտագործման նպատակով արտադրական միջոցների վարձակալում` ներառյալ տարածքներ, մեքենասարքավորումներ, սարքավորումներ, գործիքներ և այլն,
  • նախնական, հետագա և ընթացիկ ծառայությունների ձեռքբերում` ներառյալ պարարտացում, պրոֆիլակտիկա, մաքրում, մանրեազերծում, չորացում, արհեստական բեղմնավորում և այլն,
  • հիմնական բիզնես գործունեության հետ կապված աշխատանքների (աշխատավարձերի) վճարում,
  • Շահառուի հիմնական բիզնես գործունեության հետ սերտորեն կապված այլ ակտիվների ձեռքբերում կամ վարձակալություն, որոնք նշված են Կազմակերպությունների Հաշվային Պլանի (ՀՀ կառավարության 17.04.2012թ-ի թիվ 353-Ն որոշում) 71 բաժնում (Գործառնական ծախսեր)։
Այլ Կրեդիտորական պարտավորությունների մարում

Հավելված 2՝ Ընդունելի գրավի տեսակներ
Անշարժ գույք Երևան քաղաքի վարչական տարածք (բացառությամբ Սարի Թաղ, Կոնդ, Այրացիա և գերակա շահ համարվող տարածքներ), Երևանի մերձակա տարածքներ (Երևանից Աբովյան, Երևանից Աշտարակ), Աբովյան, Հրազդան, Ծաղկաձոր, Աշտարակ (Մուղնի, Կարփի, Փարփի, Օհանավան), Արարատ, Էջմիածին, Արմավիր, Արտաշատ, Մասիս,  Դիլիջան, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Կապան քաղաքներ կամ Կոմիտեի որոշմամբ այլ տարածքներ:
Ավտոմեքենա Ավտոմեքենա, որի արտադրման տարեթիվը գրավադրման պահին չպետք է լինի ավելի հին, քան
  • ռուսական և չինական արտադրության ավտոմեքենաների համար` 5 տարի,
  • այլ երկրների արտադրության ավտոմեքենաների համար` 15 տարի:                                       
Տրանսպորտային միջոցը գրավատուի տիրապետման տակ մնալու դեպքում ենթակա է պարտադիր ապահովագրման (ԿԱՍԿՈ) (ֆիզիկական վնաս և առևանգում), ընդ որում ապահովագրական պայմանագրում Կազմակերպությունը հանդիսանում է Շահառու:
Գյուղտեխնիկա Կոմբայն, տրակտոր, բեռնատար, էքսկավատոր և այլ տեխնիկա, որոնց ընդունելիության չափանիշները որոշում է կազմակերպությունը:

*Գումարի ոչ նպատակային օգտագործման դեպքում, վարկի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ սահմանվելով տարեկան 24%:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝     
  • ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ:
  • ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ) ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՏԱՐԵԼ ՆԱԵՎ ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏԻ ԱՅԼ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ:    

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝  

  • ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ) ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
  • ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ  ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
  • ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐԱՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ,  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ՝ ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ: