Թանկարժեք իրերի գրավադրմամբ սպառողական վարկեր (անուիտետային)

ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Թանկարժեք իրերի (ոսկու) գրավադրմամբ սպառողական վարկեր

(անուիտետային)

Վարկառու և նպատակ Թանկարժեք իրերի գրավադրմամբ տրամադրվող սպառողական վարկը տրամադրվում է 18 տարին լրացած ֆիզիկական անձանց
Վարկի գումար

100,000 – 500,000,000 ՀՀ դրամ

5,000-500,000,000 ՀՀ դրամ (Գորիս և Վանաձոր մասնաճյուղեր)

Վարկի ժամկետ  12-24 ամիս
Վարկի տոկոսադրույք
  • Տարեկան 24% `100,000-499,999 ՀՀ դրամ վարկերի դեպքում,
  • Տարեկան 21% `500,000- 2,499,999 ՀՀ դրամ վարկերի դեպքում,
  • Տարեկան 18% `2,500,000- 500,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում,
Վարկի սպասարկման վճար Չի պահանջվում
Վարկի տոկոսագումարների և սպասարկման վճարների հաշվարկման եղանակ Վարկի մայր գումարի փաստացի (ոչ ժամկետանց) մնացորդի նկատմամբ 
Գրավի առարկա Թանկարժեք իրեր, այդ թվում` ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, մետաղադրամներ և հուշադրամներ, թանկարժեք իրեր, զարդեր (այդ թվում` թանկարժեք քարերով) կամ դրանց ջարդոն։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

Զարդերի գեղարվեստական արժեքը, դրանց վրայի թանկարժեք (բացառությամբ` ադամանդների), կիսաթանկարժեք քարերի, ինչպես նաև մեխանիզմների և ոչ ոսկյա մասերի քաշը չեն գնահատվում ու գնահատման արժեքի մեջ հաշվի չեն առնվում:

Գրավի գնահատում

Թանկարժեք իրերը գնահատվում են Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասնագիտացված աշխատակիցների կողմից համաձայն գործող սակագների:

Կազմակերպության աշխատակցի կողմից գնահատումն իրականացվում է անվճար: 

«Վարկ հարաբերած գրավի արժեք» առավելագույն արժեք Գրավի գնահատված արժեքի առավելագույնը 100 %-ի չափով
Վարկի տրամադրման եղանակ Կանխիկ, միանվագ
Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումներ Ամսական հավասարաչափ (անուիտետային)
Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին հայտնելու ժամկետ 1-5 րոպե*
*Վարկի որոշման կայացման ժամկետը կախված  է ներկայացված թանկարժեք իրերի քանակից և կարող է տարբեր լինել նշված ժամկետից:
Վարկի տրամադրման ժամկետ 1-5 րոպե
Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններ Վարկը կարող է տրամադրվել, եթե վարկառուն և գրավը համապատասխանում են սույն Պայմաններով սահմանված չափանիշներին
Վարկի մերժման գործոններ

Վարկը կարող է մերժվել, եթե 

  • վարկառուն և/կամ գրավը չեն համապատասխանում սույն Պայմաններով սահմանված չափանիշներին,
  • այլ գործոններ:
Անհրաժեշտ փաստաթղթեր  Անձը հաստատող փաստաթուղթ
Վարկի տրամադրման վայր Ֆասթ Կրեդիտի բոլոր մասնաճյուղեր, բացի Կենտրոն մասնաճյուղից
Վարկի վաղաժամկետ մարման տույժ  Չի գանձվում 
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝
  • ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ) ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
  • ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ  ՎԱՐԿԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: 
  • ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐԱՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ,  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ ՁԵՐ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ՝ ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ: 
Ժամկետանց մայր գումարի տույժ

Վարկի ժամկետանց գումարի վրա օրական կտրվածքով սկսում է հաշվարկել տույժ տարեկան՝ 

  • 24% `200,000- 499,999 ՀՀ դրամ վարկերի դեպքում,
  • 21%`500,000- 2,499,999 ՀՀ դրամ վարկերի դեպքում
  • 18%`2,500,000- 500,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում
Բռնագանձման տուգանք Միանվագ գանձվող տուգանքը հաշվարկվում է վարկի մայր գումարի 15%-ի չափով, որը սակայն չի կարող գերազանցել գրավի իրացման փաստացի գումարի և Կազմակերպության նկատմամբ վարկառուի ընդհանուր պարտքի  տարբերության գումարը: 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 
  • ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ) ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՏԱՐԵԼ ՆԱԵՎ ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏԻ ԱՅԼ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ: 
  • ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ*, ՈՐՈՎ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՏՎՅԱԼ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԳԾՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌԵԼԻ՝ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՍԱԿԱԳՆԵՐԸ, ՎԱՐԿԱՌՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ:
  • ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀՀ ԿԲ-Ի ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-ՈՒՄ: 
*Անհատական թերթիկը տրամադրվում է 100,000 -10,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում:
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք  26,824%

Օրինակ՝ 


    Վարկի գումար՝ 500,000 ՀՀ դրամ, 
    Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք՝ 24%, 
    Վարկի տրամադրման ամսաթիվ՝ 06.11.2016թ. 
    Վարկի մարման ամսաթիվ՝ 06.11.2018թ. 
    Տոկոսագումարի  մարում (ամսական)՝  527 - 9,863 ՀՀ դրամ,
    Մայր գումարի մարում (ամսական)՝ 16,562 -25,897 ՀՀ դրամ,

    Ընդհանուր ամսական մարում (հավասարաչափ)՝ 26,424 ՀՀ դրամ,  

    Ընդհանուր վճարում՝ 634,198 ՀՀ դրամ, 

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 26,824 %  

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ (ԳՈՐԻՍ և ՎԱՆԱՁՈՐ)

Ձևաթուղթ - Լիազորագիր ոսկու վերադարձի