Հաճախակի տրվող հարցեր


Վարկառուից բացի այլ անձ կարող է վճարում կատարել:

Այո, վարկային պարտավորությունների գծով վճարումներ կարող են կատարել նաև ոչ վարկառուները (վարկառուից բացի այլ անձինք)՝ ներկայացնելով իրենց անձը հաստատող փաստաուղթը: 


Եղբայրս Ֆասթ Կրեդիտում ունի ոսկու գրավով վարկ, որը մարված է : Նա այժմ գտնվում է արտերկրում, կարող եմ ես ետ ստանալ գրավը:

Կազմակերպությունում գրավադրված գույքը վերադարձվում է միայն  գրավատուին, իսկ գրավատուից բացի այլ անձնաց կարող է տրամադրվել միայն ՀՀ օրենքով սահմանված կարգով գրավատուի կողմից տրված լիազորագրի (այսինքն նոտարական կարգով վավերացված լիազորագրի), գրավատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենի և գրավը ստացող (լիազորված) անձի անձը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում: 


Ֆասթ Կրեդիտում գրավադրված գույքը (ոսկին, ավտոմեքենան) գրավից հանելու (գրավի իրավունքի դադարեցման) համար վարկային կամ գրավի պայմանագիրը ներկայացնելը պարտադի՞ր է:

Գրավադրված գույքը (ոսկի, ավտոմեքենա) գրավից հանելու (գրավի իրավունքի դադարեցման) համար պարտադիր է միայն վարկառու-գրավատուի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ պայմանագրի առկայությունը  ցանկալի է, բայց պարտադիր չէ: 


Ձեր որ մասնաճյուղերում կարող եմ տարադրամ փոխանակել երեկոյան (ժամը 23:00):

Ֆասթ Կրեդիտի շուրջօրյա ռեժիմով աշխատող մասնաճյուղերում տարադրամը կարող եք փոխանակել օրվա ցանկացած պահին, իսկ ոչ շուրջօրյա ռեժիմով գործող մասնաճյուղերում  և գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահի աշխատանքային ժամերին

Շուրջօրյա ռեժիմով աշխատող մասնաճյուղեր՝

  • Երևանում՝ Ալեք Մանուկյան, Բաղրամյան, Դավթաշեն, Էրեբունի, Կոմիտաս, Շենգավիթ, Շրջանային, Տիգրան Մեծ,
  • Մարզերում՝ Աբովյան, Արմավիր, Արտաշատ, Գյումրի, Վանաձոր, 

Ոչ շուրջօրյա ռեժիմով աշխատող մասնաճյուղեր՝ 

  • Գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահ՝ (երկուշաբթիից-շաբաթ, ժամը՝ 9:00-18:00),
  • Կենտրոն (երկուշաբթիից-շաբաթ, ժամը՝ 9:00-18:00),
  • Մովսես Խորենացի (ամսվա բոլոր օրերին, բացի ամսվա 2-րդ կիրակի օրվանից, ժամը՝ 09:30-18:30),
  • Գորիս  (շաբաթվա բոլոր օրերին, ժամը՝ 9:00-22:00), 


Ես վարկս ստացել եմ «Գյումրի» մասնաճյուղում, կարող եմ արդյոք ուրիշ մասնաճյուղում վճարում կատարել:

Ֆասթ Կրեդիտում գործում է վճարումների միասնական համակարգ և բոլոր վարկերի գծով Ձեր վճարումները կարող եք կատարել ցանկացած մասնաճյուղում՝ անկախ, թե որ մասնաճյուղից եք ստացել վարկը:  


Այսօր իմ վարկի վճարման օրն է, եթե ես վճարում կատարեմ Ձեր մասնաճյուղում ժամը 22:30, ապա ուշացում կհամարվի:

Ֆասթ Կրեդիտը իր շուրջօրյա աշխատող մասնաճյուղերի միջոցով վարկառուներին ընձեռում է բացառիկ հնարավորություններ՝ օրվա ցանկացած պահին ստանալ թանկարժեք իրերի գրավով վարկեր և կատարել վարկային պարտավորությունների գծով վճարումներ:

Ձեր վարկային պայմանագրի ժամանակացույցում նշված  վճարման օրը մեր շուրջօրյա աշխատող մասնաճյուղերում մինչև ժամը 23:50 վճարում կատարելու դեպքում Ձեր պարտավորությունները ժամեկտանց (ուշացած) չեն դասակարգվի: 


Ես ոսկու գրավով վարկս մարել եմ, ոնց կարող եմ գրավադրված ոսկին հետ ստանալ:

Ֆասթ Կրեդիտում գրավադրված թանկարժեք իրերի(ոսկու) վերադարձման համար անհրաժեշտ է

  1. նախապես տալ գրավի վերադարձման համար նախապատրաստման հանձնարարական ընկերության այն մասնաճյուղում, որտեղից ստացել եք վարկը և որտեղ գտնվում են Ձեր թանկարժեք իրերը՝

Զանգահարելով մասնաճյուղ կամ 510 000 հեռախոսահամարով, կամ 

Այցելելով ցանկացած մասնաճյուղ

         2. նշված ժամանակահատվածում անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ          մասնաճյուղ՝ Ձեր թանկարժեք իրերը ստանալու համար: 


ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 
Ընկերությունում գրավադրված թանկարժեք իրերը վերադարձվում են միայն վարկառու-գրավատուին կամ վերջինիս կողմից լիազորված անձին՝ միայն օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը, լիազորված անձը հաստատող փաստաթուղթը  և լիազորող անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը ներկայացնելու դեպքում: 


 


Որքան է գրավադրվող ոսկու ընդունելի նվազագույն քաշը: Արդյոք կարող 1 գ ոսկի ընդունում եք:

Ընկերության կողմից գրավադրվող թանկարժեք իրերի նվազագույն քաշ սահմանված չէ, բայց թանկարժեք իրերի գրավադրմամբ վարկի նվազագույն գումարը պետք է լինի 5,000 ՀՀ դրամ:  Քանի որ ընկերությունը վարկը տրամադրում է գրավի գնահատված արժեքի 100 %-ի չափով, ուստի եթե ներկայացված 1 գրամ ոսկու գնահատված արժեքը 5,000 ՀՀ դրամ է կամ ավելի, ապա այն կարող է գրավադրվել:


Գրավադրվող ավտոմեքենաները պետք է ապահովագրել, թե ոչ:

Ընկերության տիրապետման տակ մնալու  պայմանով տրամադրված ավտովարկերի դեպքում գրավադրվող ավտոմեքենաները ապահովագրելու պահանջ չկա: 


Հողատարածքը որպես գրավ ընդունվու՞մ է:

Հողատարածքները որպես գրավ ընդունելի չէ ընկերության համար, բացառությամբ Երևան քաղաքում հասարակական նշանակություն ունեցող հողատարածքների, որոնք գտնվում են գործարարություն ծավալելու համար նպաստավոր վայրում:


Որքա՞ն ուշացումներն են գրանցվում վարկային պատմությունում:

Նույնիսկ 1(մեկ) օր ուշացումը գրանցվում է վարկային պատմությունում:


Իմ ոսկին գնահատվել է ավելի շատ, քան ստացված վարկս է, կարող եմ արդյո՞ք հիմա ստանալ նոր վարկ մնացած (գնահատված գումարի և վարկի տարբերության) չափով:

Գրավի գնահատված արժեքի և վարկի գումարի տարբերության չափով վարկի գործողության ընթացքում չի տրամադրվում. փոխարենը Դուք կարող եք մարել վարկը ամբողջությամբ և ստանալ նոր վարկ գնահատված արժեքի 100 %  չափով: 


Կարո՞ղ եմ գրավադրված ոսկին գրավադրումից հանել մաս-մաս:

Գրավադրված թանկարժեք իրերը վերադարձվում են վարկառուին միայն ամբողջական փաթեթով:  


Որտե՞ղ է մնում ավտոմեքենան գրավադնելուց հետո:

Ընկերության տիրապետման տակ մնալու պայմանով տրամադրված ավտովարկերի դեպքում գրավադրված ավտոմեքենաները կայանվում են հատուկ պահպանվող ավոտկայանատեղիներում: 


Ես Ֆասթ Կրեդիտում ունեմ ոսկու գրավով վարկ, կարող եմ արդյո՞ք անվանափոխել այն (դարձնել մայրիկիս անունով):

Վարկը երրորդ անձի անունով անվանափոխել հնարավոր չէ, փոխարենը հնարավոր է նոտարական կարգով վավերացված լիազորագրով լիազորել այլ անձի (մայրիկին) կատարելու Ձեր իրավունքները և պարտավորությունները կամ կարող եք մարել վարկը ամբողջությամբ և Ձեր մայրիկը կարող է ստանալ նոր վարկ՝ նույն չափով: