Հաճախորդի իրավունքներ

Հարգելի՛  հաճախորդներ,

 

Դուք իրավունք ունեք ստանալու «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասին հետևյալ տեղեկատվությունը  

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները:

«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները:

Վերոնշյալ տեղեկատվությունը «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կտրամադրի Ձեզ գրավոր պահանջը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում (եթե այլ ժամկետ նշված չէ) պահանջի ներկայացման կապի միջոցով (եթե կապի այլ միջոց նշված չէ):

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն գրավոր պահանջները ընդունում է՝

 

  • Առձեռն՝ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասնաճյուղերում
  • Փոստով նամակ ուղարկելով 0047, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 20 հասցեով
  • Էլեկտրոնային նամակ ուղարկելով՝ info@fcc.am էլ.-հասցեով կամ պաշտոնական կայքի Հետադարձ կապ էջի միջոցով:

 

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ընդունվում են միայն փոստով կամ մասնաճյուղերում առձեռն ներկայացված գրավոր բողոք-պահանջները, որոնք բավարարում են ներքին կանոններով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Բողոքների կամ բողոք-պահանջների ներկայացման, ընդունման, քննության և պատասխանի ստացման ներքին կանոններին կարող եք ծանոթանալ ստորև նշված հղումներում՝

  1. Հավելված 1.1 Ֆիզիկական անձ հաճախորդների կողմից բողոք-պահանջի ներկայացման հայտ
  2. Հավելված 1.2 Իրավաբանական անձ հաճախորդների կողմից բողոք-պահանջի ներկայացման հայտ
  3. Հավելված 2 «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթ

ինչպես նաև՝

  • «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասնաճյուղերում (փակցված հայտարություններում և/կամ առձեռն տրամադրված օրինակներում),
  • Փոստով նամակ ուղարկելով 0047, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 20 հասցեով,
  • էլեկտրոնային նամակ ուղարկելով՝ info@fcc.am էլ.-հասցեով` անվանում (subject) դաշտում նշելով «Բողոք-պահանջների ընդունման, քննության և արձագանքման ներքին կանոններ», կամ պաշտոնական կայքի Հետադարձ կապ էջի միջոցով,
  • Զանգահարելով՝ (+374 10) 510 000 հեռախոսահամարով:

Ֆիզիկական անձ հաճախորդները կարող են «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և իրենց միջև կնքված գործարքից բխող պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքով» սահմանված կարգով: