Առաքելություն և տեսլական

Մեր տեսլականն է՝

լինել դինամիկ զարգացող ֆինանսական կառույց Հայաստանում և արագ ու որակյալ սպասարկման միջոցով հաճախորդներին մատուցել բազմաբնույթ ֆինանսական ծառայություններ:


Մեր առաքելությունն է
նպաստել միկրո, մանր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, հատկապես գյուղական վայրերում`վարկեր, փոխառություններ տրամադրելու և օրենսդրությամբ սահմանված այլ ծառայություններ մատուցելու միջոցով, ինչպես նաև սպառողական վարկավորման զարգացմանը:

Մեր արժեքներն են՝ 


Ազնվություն և վստահություն

 

Ստեղծել և պահպանել ազնիվ հարաբերություններ հաճախորդների, գործընկերների և աշխատակիցների հետ: 

Միասնականություն
Աշխատում ենք միասին որպես թիմ՝ հասնելու համար առաջադրված նպատակներին: 

Արդյունավետ կառավարում

Մեր գործառնությունները հստակ և պարզ են ընկերության բոլոր մասնակիցների համար: 

Ուսուցանում, առաջնորդում
Մենք շարունակաբար  ուսուցանում ենք մեր աշխատակիցներին, որպեսզի նրանք ունենան բավարար գիտելիքներ և հմտություններ ֆինանսական ծառայությունների մատուցման և հաճախորդների սպասարկման  ոլորտում 
Մենք մեր աշխատակիցներին տրամադրում ենք համապատասխան տեղեկատվություն և քաջալերում ենք նրանց շարունակաբար բարելավել իրենց գիտելիքները, հմտությունները և վարվելակերպը իրենց աշխատանքում 

Հարմարավետություն/Հասանելիություն 

Շուրջօրյա գործող մասնաճյուղերում Կազմակերպության ծառայությունները հասանելի են օրվա ցանկացած պահին, իսկ մասնաճյուղերի լայն ցանցը համարավետ է