Ղեկավարներ

Խորհուրդ


Վահե ԲադալյանԽորհրդի նախագահ

Վահե Ռոմիկի Բադալյան 

Ծնվել է 1970 թվականի ապրիլի 30-ին։ Գերազանցությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1987 թվականին ընդունվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարան, որը ավարտել է 1993 թվականին։ Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին որպես մարտիկ-ֆելտշեր։

1989 թվականին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հոր՝ Ռոմիկ Բադալյանի և եղբոր՝ Վիգեն Բադալյանի հետ միասին։ 1989-1992 թվականին զբաղվել է առևտրա-միջնորդական գործունեությամբ։ 1992 թվականին կառուցել են առաջին մասնավոր բենզալցակայանը Հայաստանում։ Այնուհետև կառուցել են ևս 3 բենզալցակայաններ և հանդիսացել վառելիք ներմուծող խոշոր ընկերություններից մեկը։ Այս գործունեությունը ծավալվել է շուրջ 10 տարի։

1994 թվականի ապրիլի 1-ին բացվել է «Ֆաստ Կրեդիտ» ընկերության առաջին մասնաճյուղը։ Ընկերությունը այժմ հանդիսանում է ՀՀ խոշորագույն և առաջատար վարկային կազմակերպություններից մեկը՝ ունենալով 20 մասնաճյուղ և 85,000 մշտական ակտիվ հաճախորդներ։ 2015 թվականին ընկերությունը զուտ շահույթի ցուցանիշով հանդիսացել է առաջինը՝ բոլոր մասնավոր վարկային կազմակերպությունների մեջ և յոթերորդը՝ ողջ բանկային ոլորտում։

2003 թվականի մարտի 26-ին հիմնադրվել է «Կովկաս Պանդոկ» ռեստորանը, այնուհետև 2012 թվականին՝ «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանային համալիրը (http://caucasus.am/

2003 թվականին հիմնադրվել է նաև «Վիվառոբեթ» ընկերությունը (http://www.vivarobet.am/), որը զբաղվում է բուքմեյքերական գործունեությամբ, իսկ 2011 թվականին՝ «Վիվառոգեյմ» ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպմամբ։ Այսօր այս ընեկերություններն իրենց որորտի առաջատարներն են Հայաստանում։

2012 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրել են «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, որն իր մեջ ներառում է «ԲեթԿոնստրակտ» (https://www.betconstruct.com/), «Յուքրաֆթ.մի» (https://www.ucraft.com/), «ՖինԿոնստրակտ» և «Սթարթիթափ.սենթր» (http://startitup.center/) բրենդերն ու բիզնեսները։ «ԲեթԿոնստրակտը» խաղային ոլորտի համար ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է, որը ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ 2015 թվականին ճանաչվել է «Տարվա Ինովատոր», իսկ 2016 թվականին «Լավագույն Տեխնոլոգիաներ Տրամադրող ընկերություն»։ Այս պահին «ԲեթԿոնստրակտն» ունի ավելի քան 10 միջազգային գրասենյակներ և սպասարկում է ավելի քան 200 ընկերություն աշխարհի տարբեր երկրներում։ «Յուքրաֆթ.մի»-ն սթարթափ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի ստեղծել կայքեր։ «ՖինԿոնստրակտը» ֆինանսական ոլորտի ծրագրային ապահովումներ է ստեղծում։ 2014 թվականից «Ֆաստ Կրեդիտ» ընկերությունն աշխատում է «ՖինԿոնստրակտ» ընկերության ստեղծած ծրագրերով։ «Սթարթիթափ.սենթրը» իրենից ներկայացնում է սթարթափերի ֆինանսավորման ծրագիր։

Վահե Բադալյանն իր ընտանիքի հետ մեծ ուշադրություն է դարձնում բարեգործությանը: Նրանց ցուցաբերած օգնություններից ամենանշանակալիցը զոհված մարտիկների ընտանիքներին աջակցելն է: Չկա ավելի թանկ բան, քան մարդու կյանքն է, առավել ևս  երբ այդ կյանքը նվիրաբերվում է հայրենիքին: Հետևելով իրենց այս սկզբունքին, սկսած 2014 թվականից ամեն տարի Բադալյանները բանակում զոհված յուրաքանչյուր զինվորի ընտանիքին տրամադրում են մեկական միլիոն դրամ: 2014 թվականին տրամադրվել է 44 մլն. դրամ, իսկ 2015-ին՝ 66 մլն. դրամ:

Ազատ ժամանակ սիրում է զբաղվել ռաֆտինգով և արշավների գնալ:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:


Խորհրդի անդամ

Վիգեն Ռոմիկի Բադալյան

Ծնվել է 1975 թվականի հունվարի 17-ին: 1995 թվականին ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը։ 

1989 թվականին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հոր՝ Ռոմիկ Բադալյանի և եղբոր՝ Վահե Բադալյանի հետ միասին։ 1989-1992 թվականին զբաղվել է առևտրա-միջնորդական գործունեությամբ։ 1992 թվականին կառուցել են առաջին մասնավոր բենզալցակայանը Հայաստանում։ Այնուհետև կառուցել են ևս 3 բենզալցակայաններ և հանդիսացել վառելիք ներմուծող խոշոր ընկերություններից մեկը։ Այս գործունեությունը ծավալվել է շուրջ 10 տարի։

1994 թվականի ապրիլի 1-ին բացվել է «Ֆաստ Կրեդիտ» ընկերության առաջին մասնաճյուղը։ Ընկերությունը այժմ հանդիսանում է ՀՀ խոշորագույն և առաջատար վարկային կազմակերպություններից մեկը՝ ունենալով 20 մասնաճյուղ և 85,000 մշտական ակտիվ հաճախորդներ։ 2015 թվականին ընկերությունը զուտ շահույթի ցուցանիշով հանդիսացել է առաջինը՝ բոլոր մասնավոր վարկային կազմակերպությունների մեջ և յոթերորդը՝ ողջ բանկային ոլորտում։

2003 թվականի մարտի 26-ին հիմնադրվել է «Կովկաս Պանդոկ» ռեստորանը, այնուհետև 2012 թվականին՝ «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանային համալիրը (http://caucasus.am/)։

2003 թվականին հիմնադրվել է նաև «Վիվառոբեթ» ընկերությունը (http://www.vivarobet.am/), որը զբաղվում է բուքմեյքերական գործունեությամբ, իսկ 2011 թվականին՝ «Վիվառոգեյմ» ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպմամբ։ Այսօր այս ընեկերություններն իրենց որորտի առաջատարներն են Հայաստանում։

2012 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրել են «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը, որն իր մեջ ներառում է «ԲեթԿոնստրակտ» (https://www.betconstruct.com/), «Յուքրաֆթ.մի» (https://www.ucraft.com/), «ՖինԿոնստրակտ» և «Սթարթիթափ.սենթր» (http://startitup.center/) բրենդերն ու բիզնեսները։ «ԲեթԿոնստրակտը» խաղային ոլորտի համար ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է, որը ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ 2015 թվականին ճանաչվել է «Տարվա Ինովատոր», իսկ 2016 թվականին «Լավագույն Տեխնոլոգիաներ Տրամադրող ընկերություն»։ Այս պահին «ԲեթԿոնստրակտն» ունի ավելի քան 10 միջազգային գրասենյակներ և սպասարկում է ավելի քան 200 ընկերություն աշխարհի տարբեր երկրներում։ «Յուքրաֆթ.մի»-ն սթարթափ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի ստեղծել կայքեր։ «ՖինԿոնստրակտը» ֆինանսական ոլորտի ծրագրային ապահովումներ է ստեղծում ընկերություն է։ 2014 թվականից «Ֆաստ Կրեդիտ» ընկերությունն աշխատում է «ՖինԿոնստրակտ» ընկերության ստեղծած ծրագրերով։ «Սթարթիթափ.սենթրը» իրենից ներկայացնում է սթարթափերի ֆինանսավորման ծրագիր։

Վիգեն Բադալյանն իր ընտանիքի հետ մեծ ուշադրություն է դարձնում բարեգործությանը: Նրանց ցուցաբերած օգնություններից ամենանշանակալիցը զոհված մարտիկների ընտանիքներին աջակցելն է: Չկա ավելի թանկ բան, քան մարդու կյանքն է, առավել ևս  երբ այդ կյանքը նվիրաբերվում է հայրենիքին: Հետևելով իրենց այս սկզբունքին, սկսած 2014 թվականից ամեն տարի Բադալյանները բանակում զոհված յուրաքանչյուր զինվորի ընտանիքին տրամադրում են մեկական միլիոն դրամ: 2014 թվականին տրամադրվել է 44 մլն. դրամ, իսկ 2015-ին՝ 66 մլն. դրամ:

Ազատ ժամանակ սիրում է աստերոիդներ փնտրել:

Ամուսնացած է, ունի չորս որդի:


Հարություն ՀամբարձումյանԽորհրդի անդամ

Հարություն Աշոտի Համբարձումյան

Ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 31-ին Երևան քաղաքում:

2000 թվականին ավարտելով Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 դպրոցը` ընդունվել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական գործիքների բաժինը, որն ավարտել է 2007 թվականին: 

2008-ից հանդիսանում է «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը: 2015 թվականից ղեկավարում է «Վիվառո Գեյմ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ և 2015 թվականից «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը, որը հանդիսանում է խաղային բիզնեսին ծրագրային ապահովում մատակարարող լավագույն ընկերություններից մեկն աշխարհում:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր: 


Գործադիր մարմին

 Գլխավոր գործադիր տնօրեն - Վարչության նախագահ

 Հակոբ Ղոնջեյան  

 Ծնվել է 1983 թվականին ք. Երևանում:

2005 թվականին ավարտել է Աթենքի Ազգային և Կապոդիստրիական համալսարանի դրամաֆինանսական կազմակերպություններ և շուկայական հարաբերություններ ֆակուլտետը:

2002-2003թթ.-ն աշխատել է ԱԼԼԻԱՆԶ ապահովագրական ընկերությունում (Հունաստան), որպես դրամաֆինանսական խորհրդատու,

2003-2004թթ.-ին աշխատել է ՄԱՆԻ ԳՐԱՄ վճարահաշվարկային կազմակերպությունում (Հունաստան), որպես օպերատոր/գանձապահ,

2006-2007թթ.-ին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում, որպես Ֆինանսական վարչության մասնագետ, Դրամավարկային քաղաքականության վարչության մասնագետ, Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության մասնագետ, Ֆինանսական վերահսկողության վարչության մասնագետ, 2007-2011թթ աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում, որպես Ֆինասական վերահսկողության վարչության վերահսկող,

2012-2013թթ-ին աշխատել է ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ ՈւՎԿ ՓԲԸ-ում, որպես Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար:

2013 թ.-ից ստանձնել է ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ ՈՒՎԿ ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն - վարչության նախագահի պաշտոնը:

Հանդիսանում է Աթենքի ՀԱՅԱՍՏԱՆ հասարակական և մշակութային կենտրոնի հիմնադիր անդամ:

Ամուսնացած է, ունի 2 որդի:


Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ  - Վարչության անդամ

Կամո Մայիլյան 

Ծնվել է 1986 թվականին ք. Երևանում:

2008թ-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության բաժինը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:

2011թ-ին շնորհվել է ՏԳԹ գիտական աստիճան:

2007-2008թթ.-ին աշխատել է ԱՐՑԱԽԲԱՆԿ ՓԲԸ Սայաթ-Նովա մասնաճյուղում որպես վարկային մասնագետ:

2008-2009թթ.-ին աշխատել է ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ ՓԲԸ-ում՝ որպես վարկային մասնագետ:

2009-2012թթ.-ին աշխատել է ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ում որպես վարկային մասնագետ, այնուհետև ավագ մասնագետ:

Ամուսնացած է, ունի 1 դուստր և 1 որդի:


Գլխավոր հաշվապահ-Վարչության անդամ
Վարդան Բաբայան   
Ծնվել է 1969 թվականին ք. Երևանում:
1976-1986թթ. սովորել է Երևանի թիվ 154 միջնակարգ դպրոցում: 1995թ.-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրոէներգետիկայի ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ սխեմատեխնիկի որակավորում:
1995-1996թթ. աշխատել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ քաղաքային վարչությունում որպես առաջատար մասնագետ:
1996-1999թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման վարչության մասնագետ, այնուհետ առաջատար մասնագետ:
2000-2002թթ. աշխատել է ՀԱՅԱԳՐՈԲԱՆԿ ՓԲԸ ներքին աուդիտի վարչությունում որպես տեսչական վերահսկողության բաժնի պետ:
2000-2006թթ. աշխատել է ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ որպես վերահսկողության բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ, 2006-2011թթ.-ին որպես գլխավոր հաշվապահ, 2011-2012թթ.-ին որպես ներքին աուդիտի վարչության պետ, այնուհետ գործադիր տնօրենի խորհրդական:
2012 թվականի հոկտեմբեր ամվանից աշխատում է Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:
Ամուսնացած է, ունի 1 դուստր և 1 որդի:

Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ-Վերստուգող
Լուսինե Հարոյան 
1996 թվականին ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Էներգետիկայի ֆակուլտետը՝ ստանալով ինժեների որակավորում:
1992-1993 թթ. աշխատել է «Հայխնայբանկի»  Էջմիածնի N4  բաժանմունքում՝ որպես հաշվապահ:
2003-2007թթ. աշխատել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի  «Շենգավիթ» և «Տիգրան Մեծ» մասնաճյուղերում՝ որպես  գանձապահ – հաշվապահ:
2007-2008թթ. աշխատել է   «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի  «Նորագավիթ» մասնաճյուղում՝ որպես գլխավոր հաշվապահ:
2008-2012թթ. աշխատել է  «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի  «Նորագավիթ», «Աջափնյակ», «Տիգրան Մեծ», «Նորք Մարաշ» և «Նուբարաշեն» մասնաճյուղերում՝ որպես կառավարիչ: 
2012-2015թթ. աշխատել է  «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի  «Արարատյան» մասնաճյուղում՝ որպես կառավարիչ:
2015 թվականի մարտի 17-ից աշխատում է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում՝ որպես Ներքին աուդիտի ղեկավար, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից՝ որպես Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ-Վերստուգող՝ գրանցված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
«Ներքին աուդիտի ինստիտուտ-Հայաստան»-ի անդամ:  
Ունի մեկ որդի: