Ընդհանուր տեղեկություններ

Մեր մասին

1994 թ.-ի ապրիլի 1-ին Երևան քաղաքի Աբովյան 37 հասցեում բացվեց «Ֆասթ Կրեդիտ»-ի առաջին մասնաճյուղը, որն այն ժամանակ գործում էր որպես գրավատուն: Այնուհետև բացվեցին ևս 9 մասնաճյուղեր՝ Երևանում և ՀՀ մարզերում:

2011 թ.-ի հոկտեմբերի 14-ին գրանցվեց «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն (Կենտրոնական բանկի կողմից գրանցման համար՝ 37), որից հետո սկսվեց գրավատների ցանցի անցումը վարկային կազմակերպության մասնաճյուղերի: Հետագայում մասնաճյուղային ցանցը համալրվեց նոր մասնաճյուղերով, և 2016 թ.-ի ապրիլին բացվեց հերթական՝ 20-րդ մասնաճյուղը: Ներկայումս վարկային կազմակերպությունն ունի 11 մասնաճյուղ Երանում, 9 մասնաճյուղ՝ ՀՀ տարբեր մարզերում և 1 ներկայացուցչություն՝ Արմավիր քաղաքում: 

 

Մեր ձեռքբերումները

2016 թ.-ի դրությամբ վարկային կազմակերպությունն ունի 85 հազար գործող հաճախորդ, մոտ 19 մլրդ ՀՀ դրամի վարկային պորտֆել:

2015 թ.-ի արդյունքներով զուտ շահույթի մեծությամբ ՀՀ ֆինանսական շուկայում զբաղեցրել է առաջին տեղը՝ ՀՀ առևտրային ոչ պետական վարկային կազմակերպությունների շարքում:

Ներկայումս «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունը հանդիսանում է խոշորագույն և առաջատար վարկային կազմակերպություններից մեկը ՀՀ ֆինանսական շուկայում:

 

Վավերապայմաններ

Ամբողջական անվանումը՝ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն, 

Կրճատ անվանումը՝ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ, 

Իրավաբանական հասցեն՝ 0047, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 20

ՀՎՀՀ՝ 02251606

Փոստային հասցե՝ 0047, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 20

Էլեկտրոնային հասցե՝ info@fcc.am

Միասնական հեռախոսային կենտրոնի հեռախոսահամար՝ (+ 374 10) 510 000