Կարգավորում

ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենքով, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նորմատիվ իրավական  ակտերով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

ՕՐԵՆՍԳՐՔԵՐ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐ

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, 
  • «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք, 
  • «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, 
  • «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք 
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք 
  • «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենք 
  • «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենք 
  • «Արժույթների կարգավորման և արժույթային վերահսկողության մասին» ՀՀ օրենք
  • «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենք

 

 ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ 

  • Կանոնակարգ 7՝ «Անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիայի ձևավորման կարգն ու ժամկետները, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվությունները»,
  • Կանոնակարգ 8/01՝ «Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ»,
  • Կանոնակարգ 8/03` «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը»,
  • Կանոնակարգ 8/04` «Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ»,
  • Կանոնակարգ 8/05՝ «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները»,
  • Կանոնակարգ 9՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները»,
  • Կանոնակարգ 13՝  «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները»
  • Կանոնակարգ 14՝ «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները
  • Կանոնակարգ 15՝ «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը»
  • Կանոնակարգ 21՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները»: 

 

ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

  • «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման եվ հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի մասին»  ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի թիվ 63-Ն որոշում, 
  • «ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգի մասին» ՀՀ կենտրոնական բանկի 142-Ն որոշում, 

 

 

Վերոնշյալ օրենքները, կարգերը և նորմատիվ ակտերը կարող եք գտնել www.arlis.am,  www.cba.am, www.parliament.am կայքերում: 

 

Հարգելի հաճախորդ, ընկերության կայքում հայերեն և անգլերեն լեզուներով հրապարակված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում խնդրում ենք առաջանորդվել հայերեն տարբերակով: