Ներդրողներ

Կանոնադրական կապիտալ

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդհանուր ժողովի 2014 թվականի դեկտեմբերի 24-ին կայացած նիստի թիվ 14/12/24-01 որոշմամբ  սահմանվել է.

  • Կանոնադրական կապիտալի չափը՝ 2,000,000,000 (երկու միլիարդ) ՀՀ դրամ,
  • Տեղաբաշխված բաժնետոմսերի քանակ (հատ)՝ 400,000 (չորս հարյուր հազար), 
  • Բաժնետոմսերի անվանական արժեք՝ 5,000 (հինգ հազար) ՀՀ դրամ: 

Կանոնադրական կապիտալի  փոփոխությունը գրանցվել է  «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունում կատարված փոփոխությունները գրանցելու վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի որոշման հիման վրա:  

 

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տարեկան շահութաբաժիններ վճարելու մասին ընդհանուր ժողովի որոշում

 

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տարեկան ընդհանուր ժողով հրավիրելու մասին հայտարարություն

 

  •  «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամների, գլխավոր գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տասներկու ամսվա ընթացքում Կազմակերպության կողմից ստացված ամբողջ վարձակալության չափը

§    «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի և գործադիր մարմնի անդամների, գլխավոր հաշվապահի և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից կազմակերպությունից նախորդ 12 ամսվա ընթացքում ստացված վարկեր և այլ փոխառություններ

§    «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նշանակալից մասնակիցների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից կազկակերպությունից նախորդ 12 ամսվա ընթացքում ստացված  վարկեր և փոխառություններ 

«ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի յուրաքանչյուր մասնակից համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերոնշյալ հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկությունները:  

 

Վերոնշյալ տեղեկությունները Կազմակերպության կողմից տրամադրվում են անվճար` մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: 

Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.

Ø     առձեռն` բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ,

Ø     էլեկտրոնային հասցեով` info@fcc.am,

Ø     փոստով` «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ, ՀՀ ք. Երևան Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 20 հասցեով:  

 

ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԵՎ ԲԱԺՆԵՏԵՐԵՐ 

Վահե Ռոմիկի Բադալյան 

Ծնվել է 1970 թվականի ապրիլի 30-ին։ Գերազանցությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1987 թվականին ընդունվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարան, որը ավարտել է 1993 թվականին։ Ուսանողական տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին որպես մարտիկ-ֆելտշեր։

1989 թվականին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հոր՝ Ռոմիկ Բադալյանի և եղբոր՝ Վիգեն Բադալյանի հետ միասին։ 1989-1992 թվականին զբաղվել է առևտրա-միջնորդական գործունեությամբ։ 1992 թվականին կառուցել են առաջին մասնավոր բենզալցակայանը Հայաստանում։ Այնուհետև կառուցել են ևս 3 բենզալցակայաններ և հանդիսացել վառելիք ներմուծող խոշոր ընկերություններից մեկը։ Այս գործունեությունը ծավալվել է շուրջ 10 տարի։

1994 թվականի ապրիլի 1-ին բացվել է «Ֆաստ Կրեդիտ» ընկերության առաջին մասնաճյուղը։ Ընկերությունը այժմ հանդիսանում է ՀՀ խոշորագույն և առաջատար վարկային կազմակերպություններից մեկը՝ ունենալով 20 մասնաճյուղ և 85,000 մշտական ակտիվ հաճախորդներ։ 2015 թվականին ընկերությունը զուտ շահույթի ցուցանիշով հանդիսացել է առաջինը՝ բոլոր մասնավոր վարկային կազմակերպությունների մեջ և յոթերորդը՝ ողջ բանկային ոլորտում։

2003 թվականի մարտի 26-ին հիմնադրվել է «Կովկաս Պանդոկ» ռեստորանը, այնուհետև 2012 թվականին՝ «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանային համալիրը (http://caucasus.am/)։

2003 թվականին հիմնադրվել է նաև «Վիվառոբեթ» ընկերությունը (http://www.vivarobet.am/), որը զբաղվում է բուքմեյքերական գործունեությամբ, իսկ 2011 թվականին՝ «Վիվառոգեյմ» ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպմամբ։ Այսօր այս ընեկերություններն իրենց որորտի առաջատարներն են Հայաստանում։

2012 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրել են «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, որն իր մեջ ներառում է «ԲեթԿոնստրակտ» (https://www.betconstruct.com/#), «Յուքրաֆթ.մի» (https://www.ucraft.com/), «ՖինԿոնստրակտ» և «Սթարթիթափ.սենթր» (http://startitup.center/) բրենդերն ու բիզնեսները։ «ԲեթԿոնստրակտը» խաղային ոլորտի համար ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է, որը ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ 2015 թվականին ճանաչվել է «Տարվա Ինովատոր», իսկ 2016 թվականին «Լավագույն Տեխնոլոգիաներ Տրամադրող ընկերություն»։ Այս պահին «ԲեթԿոնստրակտն» ունի ավելի քան 10 միջազգային գրասենյակներ և սպասարկում է ավելի քան 200 ընկերություն աշխարհի տարբեր երկրներում։ «Յուքրաֆթ.մի»-ն սթարթափ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի ստեղծել կայքեր։ «ՖինԿոնստրակտը» ֆինանսական ոլորտի ծրագրային ապահովումներ է ստեղծում։ 2013 թվականից «Ֆաստ Կրեդիտ» ընկերությունն աշխատում է «ՖինԿոնստրակտ» ընկերության ստեղծած ծրագրերով։ «Սթարթիթափ.սենթրը» իրենից ներկայացնում է սթարթափերի ֆինանսավորման ծրագիր։

Վահե Բադալյանն իր ընտանիքի հետ մեծ ուշադրություն է դարձնում բարեգործությանը: Նրանց ցուցաբերած օգնություններից ամենանշանակալիցը զոհված մարտիկների ընտանիքներին աջակցելն է: Չկա ավելի թանկ բան, քան մարդու կյանքն է, առավել ևս  երբ այդ կյանքը նվիրաբերվում է հայրենիքին: Հետևելով իրենց այս սկզբունքին, սկսած 2014 թվականից ամեն տարի Բադալյանները բանակում զոհված յուրաքանչյուր զինվորի ընտանիքին տրամադրում են մեկական միլիոն դրամ: 2014 թվականին տրամադրվել է 44 մլն. դրամ, իսկ 2015-ին՝ 66 մլն. դրամ:

Ազատ ժամանակ սիրում է զբաղվել ռաֆտինգով և արշավների գնալ:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:


Վիգեն Ռոմիկի Բադալյան

Ծնվել է 1975 թվականի հունվարի 17-ին: 1995 թվականին ավարտել է Երևանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը։ 

1989 թվականին սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հոր՝ Ռոմիկ Բադալյանի և եղբոր՝ Վահե Բադալյանի հետ միասին։ 1989-1992 թվականին զբաղվել է առևտրա-միջնորդական գործունեությամբ։ 1992 թվականին կառուցել են առաջին մասնավոր բենզալցակայանը Հայաստանում։ Այնուհետև կառուցել են ևս 3 բենզալցակայաններ և հանդիսացել վառելիք ներմուծող խոշոր ընկերություններից մեկը։ Այս գործունեությունը ծավալվել է շուրջ 10 տարի։

1994 թվականի ապրիլի 1-ին բացվել է «Ֆաստ Կրեդիտ» ընկերության առաջին մասնաճյուղը։ Ընկերությունը այժմ հանդիսանում է ՀՀ խոշորագույն և առաջատար վարկային կազմակերպություններից մեկը՝ ունենալով 20 մասնաճյուղ և 85,000 մշտական ակտիվ հաճախորդներ։ 2015 թվականին ընկերությունը զուտ շահույթի ցուցանիշով հանդիսացել է առաջինը՝ բոլոր մասնավոր վարկային կազմակերպությունների մեջ և յոթերորդը՝ ողջ բանկային ոլորտում։

2003 թվականի մարտի 26-ին հիմնադրվել է «Կովկաս Պանդոկ» ռեստորանը, այնուհետև 2012 թվականին՝ «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանային համալիրը (http://caucasus.am/

2003 թվականին հիմնադրվել է նաև «Վիվառոբեթ» ընկերությունը (http://www.vivarobet.am/), որը զբաղվում է բուքմեյքերական գործունեությամբ, իսկ 2011 թվականին՝ «Վիվառոգեյմ» ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպմամբ։ Այսօր այս ընեկերություններն իրենց որորտի առաջատարներն են Հայաստանում։

2012 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրել են «ՍոֆտԿոնստրակտ» ընկերությունը, որն իր մեջ ներառում է «ԲեթԿոնստրակտ» (https://www.betconstruct.com/#), «Յուքրաֆթ.մի» (https://www.ucraft.com/), «ՖինԿոնստրակտ» և «Սթարթիթափ.սենթր» (http://startitup.center/) բրենդերն ու բիզնեսները։ «ԲեթԿոնստրակտը» խաղային ոլորտի համար ծրագրային ապահովումներ ստեղծող ընկերություն է, որը ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ 2015 թվականին ճանաչվել է «Տարվա Ինովատոր», իսկ 2016 թվականին «Լավագույն Տեխնոլոգիաներ Տրամադրող ընկերություն»։ Այս պահին «ԲեթԿոնստրակտն» ունի ավելի քան 10 միջազգային գրասենյակներ և սպասարկում է ավելի քան 200 ընկերություն աշխարհի տարբեր երկրներում։ «Յուքրաֆթ.մի»-ն սթարթափ է, որը հնարավորություն է տալիս ցանկացած անհատի ստեղծել կայքեր։ «ՖինԿոնստրակտը» ֆինանսական ոլորտի ծրագրային ապահովումներ է ստեղծում։ 2013 թվականից «Ֆաստ Կրեդիտ» ընկերությունն աշխատում է «ՖինԿոնստրակտ» ընկերության ստեղծած ծրագրերով։ «Սթարթիթափ.սենթրը» իրենից ներկայացնում է սթարթափերի ֆինանսավորման ծրագիր։

Վիգեն Բադալյանն իր ընտանիքի հետ մեծ ուշադրություն է դարձնում բարեգործությանը: Նրանց ցուցաբերած օգնություններից ամենանշանակալիցը զոհված մարտիկների ընտանիքներին աջակցելն է: Չկա ավելի թանկ բան, քան մարդու կյանքն է, առավել ևս  երբ այդ կյանքը նվիրաբերվում է հայրենիքին: Հետևելով իրենց այս սկզբունքին, սկսած 2014 թվականից ամեն տարի Բադալյանները բանակում զոհված յուրաքանչյուր զինվորի ընտանիքին տրամադրում են մեկական միլիոն դրամ: 2014 թվականին տրամադրվել է 44 մլն. դրամ, իսկ 2015-ին՝ 66 մլն. դրամ:

Ազատ ժամանակ սիրում է աստերոիդներ փնտրել:

Ամուսնացած է, ունի երեք որդի: