
Կարիերա
Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ տվյալ պահին Կազմակերպությունում առկա թափուր աշխատատեղերին:
Կազմակերպության խնդիրներից մեկն է հավաքագրել լավագույն մասնագետներին: Կազմակերպությունը ողջունում է բարձր ստեղծագործական ձիրքով օժտված, ազնիվ, եռանդուն, նվիրված և նպատակասլաց անձանց և պատրաստակամ է առաջարկել մրցունակ աշխատանք դինամիկ զարգացող կազմակերպությունում, ինչպես նաև Կազմակերպությունում լայնորեն կիրառվում է երիտասարդ մասնագետների՝ փորձնակների ներգրավման և ուսուցման ռազմավարությունը:
Մենք հավատում ենք, որ Կազմակերպությունն այնքանով է լավը, որքան իր ամենավատ աշխատակիցը:

Մրցույթին
մասնակցելու կանոններ
Թափուր աշխատատեղերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (պարտադիր 3x4 չափի լուսանկարով) հայերեն կամ անգլերեն լեզուներով hr@fcc.am հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը, որի համար դիմում եք: Ստացված յուրաքանչյուր ինքնակենսագրական մանրամասն ուսումնասիրվում է ՄՌԿ բաժնի ու համապատասխան ստորաբաժանման կողմից, և հաշվի առնելով տվյալ թափուր հաստիքի համար սահմանված պահանջները՝ նախնական ընտրված թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի: Ելնելով հաստիքի էությունից՝ կարող է անցկացվել նաև թեստավորում և/կամ հանձնարարվել համապատասխան մասնագիտական առաջադրանքներ։

Թափուր հաստիքներ

Մեզ մոտ աշխատելու առավելությունները
- Սկսնակ մասնագետներին աշխատելու հնարավորություն
- Մասնագիտական թրեյնինգներ
- Անձնային և մասնագիտական զարգացում և կարիերայի աճ
- Առողջ գործնական միջավայր
- Արտոնյալ պայմաններ Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների համար
- Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն
- Զեղչեր և արտոնություններ Կազմակերպության հետ համագործակցող մի շարք ընկերություններում
- Անգլերենի անվճար ուսուցում
- Ֆուտբոլային թիմերում մասնակցություն
- Յոգայի և ֆիթնես սրահի անվճար այցելություն
էջը թարմացվել է 04/05/2021, 14։00